Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է

 


Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը կարող է կաշկանդել փաստաբանին կատարելու իր մասնագիտական պարտականությունները: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խնդրահարույց է համարում Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա մինչև 100 հազար դրամի սահմաններում տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը:

«Այսօր գործող իրավակարգավորման պայմաններում փաստաբանի և դատախազի նկատմամբ չի թույլատրվում տուգանք նշանակել: Մենք հասկանում ենք, որ այդ կարգավորումը նպատակ ունի կանխել հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, որը կարող է ենթադրաբար դրսևորվել փաստաբանի կամ  դատախազի կողմից, սակայն անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու երաշխիքներ չունենք»,- նշեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի կարծիքով` դատավորը հանգիստ կարող է փաստաբանին սույն օրենսգրքով նախազգուշացնել, այնուհետև կիրառել դատական տուգանք:

«Ընդ որում, այդ դատական տուգանքի մասին որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա է կատարման: Բացի այդ, դրա բողոքարկումը չի կասեցնում  այդ որոշման կատարումը»,- ասաց Զոհրաբյանը:
Ըստ Փաստաբանների պալատի նախագահի` պետք է տրվեն այնպիսի երաշխիքներ, որպեսզի փաստաբանները անբարեխիղճ դատավորների «ձեռքի տակ»  չընկնեն:

Զոհրաբյանն առաջարկում է այդ կարևոր օրինագծերի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ մասնագիտացված քննարկում կազմակերպել:

  Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր նոր Դատական օրենսգիրքը: Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին կողմ է քվեարկել 64 պատգամավոր: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

loading...
Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Ալկոհոլի գործածումը՝ քաղցկեղի պատճառ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». ուղիղ հեռարձակում Շառլ Ազնավուրին հիվանդանոց են տեղափոխել Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Իռլանդացի գիտնականները մենինգիտի հայտնաբերման Էքսպրես-թեստ են ստեղծել Հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ. նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Սթափվե՛ք, տղե՛րք. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՀՀ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցում է անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan