Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Հայտնի դարձան Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

 


 ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն վեցերորդ տարին: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Մեծապես կարևորում ենք թրաֆիքինգի կանխարգելումը և նման դեպքերի լայնորեն լուսաբանումը: Այդ առումով, անգնահատելի է զանգվածային լրատվական միջոցների դերը և ըստ արժանվույն ենք գնահատում նրանց ջանքերը»,- փոխանցմամբ՝ ասաց Վաչե Գաբրիելյանը:  

Մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը: Ըստ Դոյդոյանի, այս տարվա նոյեմբերի 1-ին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 31-ը հրապարակված՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը: Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ: Ներկայացված աշխատանքները դիտարկվել և գնահատվել են լրագրողներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից, նախապես մշակված չափորոշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքներով:

Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգում առաջին տեղի մրցանակակիր չի ճանաչվել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Sputnik Հայաստան ռադիոկայանի լրագրող Ամալյա Պապյանը՝ «Մանկական աշխատանքի շահագործում և սեռական թրաֆիքինգ. Փաստեր և վիճակագրություն» հաղորդման համար: Երրորդ տեղը զբաղեցրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «ԿինՅան. Հայաստանցի կանանց թրաֆիքինգը» հաղորդման համար:

Տպագիր և առցանց լրատվամիջոցների անվանակարգում ևս հաղթող չի ճանաչվել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ampop.am կայքի լրագրող Աստղիկ Գևորգյանը՝ «Թրաֆիքինգը Հայաստանում. Աճում է թրաֆիքինգից տուժած տղամարդկանց և երեխաների թիվը» նյութի համար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը՝ «Ստիպում էր ինձ բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ. Տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ» խորագրով նյութի համար:

Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 300, 200 և 100 հազարական դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:   

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan