Yerevan, 19.November.2018,
--
:
--
,

55 ոլորտներում հարկային մուտքերն աճել են. Արմեն Սաֆարյան

 

Բիզնեսի հետ երկխոսության և վարչարարության արդյունավետ թիրախավորման շնորհիվ պետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր և միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում: Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե 2017թ. 11 ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային գերավճարները 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում նվազել են 4.7 մլրդ դրամով, ապա 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Սա տնտեսության ակտիվացման, արտադրության և արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-վստահեցնում է Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը: Միայն մետաղական հանքարդյունահանման ոլորտում հարկային մուտքերն ավելացել են 43%-ով: Աճը զգալի է նաև ծխախոտի արտադրության, բանկային գործունեության, վառելիքի ներմուծման-իրացման, շինանյութի արտադրության, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման և, ընդհանուր առմամբ, 55 ոլորտներում։ «Խոշոր և միջին բիզնեսի ոլորտային և անհատական վերլուծություններից հետո հարկ վճարողները դասակարգվել են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Խոշոր և միջին ՀՎՏՎ-ը, կատարելագործելով վերլուծական կարողությունները, ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացրել բացառապես ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ, եթե միայն ինքնահայտարարագրման մղող կանխարգելիչ ջանքերն արդյունք չեն տվել»,-պարզաբանում է Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարկ վճարողների զգալի մասն արձագանքել է հարկային մարմնի գործընկերային երկխոսության առաջարկին և վերանայել վարքագիծը: Արդյունքում ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճն առավել տպավորիչ է. եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ շուրջ 20%-ով:

«Առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեծ շարժ կա՝ մանրածախ առևտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը: Ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մենք տնտեսության ոլորտները մի քանի տասնյակ ենթաոլորտների ենք բաժանում և վերլուծությունները կատարում մի քանի մակարդակով։ Օգտագործում ենք հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ երրորդ անձանցից՝ խորացնելով կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը»,-ներկայացնում է Խոշոր և միջին ՀՎՏՎ պետը։ Ըստ նրա՝ բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների հաստատման մասին է վկայում նաև հսկողական աշխատանքների նվազումը. 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 45-ով կամ 12,7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

«Ստվերի դեմ պայքարում ԽՄՀՎ ՀՏՎ-ը կարևորել է փաստաթղթաշրջանառության կարգավորումը: Հետևողական և համալիր գործունեության արդյունքում խոշոր և միջին բիզնեսի կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ով»,-նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը և շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման և մեծածախ առևտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտներում. «Խոշոր և միջին հարկ վճարողների դերը տնտեսության համար կարևոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլև տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում հենց խոշոր և միջին հարկ վճարողների կողմից են ձևավորվում հարկերի վճարման շղթաները՝ ներմուծողներից, արտադրողներից մինչև առևտրի և ծառայությունների մատուցման վերջնական փուլ: Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում»։

Արմեն Սաֆարյանը վստահեցնում է, որ բոլոր կազմակերպությունների հետ տեսչություն-վարչությունն աշխատում է էլեկտրոնային նամակագրությամբ. «Հարկ վճարողի հետ մեր ամբողջ երկխոսությունը փաստաթղթավորվում է, և դա հասանելի է դառնում ՊԵԿ այլ ստորաբաժանումներին: Այս աշխատաոճն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan