Yerevan, 24.June.2018,
--
:
--
,

Զատուլինի հայտարարությունների հետքերով


Ռուսական Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը վերջին մի քանի օրերին իր հարցազրույցներում անընդհատ անդրադառնում է Հայաստանին՝ մեկ նա որպես Հայաստանի 2018 թ. վարչապետ է տեսնում Սերժ Սարգսյանին, մեկ հայտարարում, թե Մոսկվան հասկացել է, որ սխալ էր Ադրբեջանին զենք մատակարարելը, և այսպես շարունակ: Զատուլինի հայտարարությունները փորձել է մեկնաբանել քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

– Սերժ Սարգսյանին որպես միակ լավագույն թեկնածու ներկայացնելը չի՞ ստեղծում տպավորություն, թե մենք ստանում ենք նաև Ռուսաստանի «դոբրոն»:

– Որևէ նոր բան Զատուլինը չի ասում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ելույթը եղավ հենց նույն Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցից հետո: Հայաստանում էլ մինչ այդ բոլոր քաղաքական գործընթացները և ներպետական շրջանառվող դիսկուրսը վկայում է այն մասին, որ իսկապես ստեղծվում են բոլոր նախադրյալները` Սերժ Սարգսյանի՝ ապրիլին վարչապետի ամենահավանական թեկնածուն դառնալու համար:
Նկատում ենք նաև, որ Ռուսաստանը Սերժ Սարգսյանի վարչապետության հետ կապված իր աջակցությունը պայմանավորում է նաև մեկ այլ կարևոր հանգամանքով. ԵԱՏՄ հինգ անդամ–պետություններից չորսի «լիդերները» անփոխարինելի առաջնորդներ են՝ Լուկաշենկոն, Նազարբաևը, և հաջորդ տարի Ռուսաստանում և Հայաստանում քաղաքական առաջնորդի հարց է լուծվում: Հիմա Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի վարչապետ լինի այն անձը, ում հետ Ռուսաստանը երկկողմ հարաբերություններում ունի արդեն բավական երկար աշխատանքային փորձ, համատեղ պայմանավորվածություններ, քաղաքական հեռանկարներ: Այսինքն՝ ռուսական կողմի աջակցությունը նաև կարելի է պայմանավորել այս համատեղ քաղաքական անցած ուղով և նաև առաջիկա ծրագրերն իրականացնելու տրամաբանության շրջանակներում:

– Զատուլինն ասում է, թե Մոսկվան հասկացել է, որ անխոհեմություն էր Ադրբեջանին զենք մատակարարելը: Ինչո՞ւ է նա հիմա նման բան ասում:

– Ապրիլյան պատերազնից հետո դասեր քաղել են բոլորը, ոչ միայն կոնֆլիկտում ներգրավվածները, այլև՝ միջնորդները, որովհետև ապրիլյան պատերազմը շատերի խաղաքարտերը բացեց ու շատերին հասկացրեց, որ հայկական կողմը պատրաստ է մարտնչել և չընկրկել թշնամու հարձակումներից: Այսօր քաղաքական վերահաշվարկներ կատարել են նաև Ռուսաստանում, որը սպառազինություն է մատակարարում կոնֆլիկտի երկու կողմերին և, բնականաբար, բալանսի խախտումը հանգեցնելու էր այդպիսի իրողության: Սրանով նրանք ուզում են նշել, որ իրենք կողմնակից են կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, բայց խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի այն պարագայում, երբ այդ խոսքը վերածվի գործի, երբ Ռուսաստանը սպառազինության մատակարարումը կամ վաճառքը կոնֆլիկտի կողմերին սահմանափակի:

– Նա նաև ասել էր, թե թող հայերը մոռանան ու ներեն իրենց, ինչպես իրենք են ժամանակին մոռացել, թե ինչպես են հայերը ապամոնտաժել ռուս գրողների հուշարձանները Հայաստանում:

– Նման բանը մոռանալը և մոռանալ պահանջելը քաղաքական տեսանկյունից կոռեկտ չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, որոնք մեր հանրապետության քաղաքացիներն են: Չի կարելի մարդկանց կյանքը համեմատել արձանների ճակատագրի հետ, որովհետև մենք գործ ունենք պատերազմական վիճակում Հայաստանի քաղաքացիների կամ ազգությամբ հայերի՝ թշնամու հետ պայքարի արդյունքում զոհերի խնդրի հետ, ինչը բավական ցավալի երևույթ է, բայց միևնույն ժամանակ իրողություն է: Լավ կլինի, որ նույն ռուսական կողմը կամ համապատասխան ներկայացուցիչները ոչ թե պոստֆակտում խոսեն այս մասին, այլ այնպիսի քաղաքականություն վարեն, որ նման իրավիճակ չստեղծվի՝ կանխեն նման պրոցեսները:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

Ջոնսոնն առաջարկում է համագործակցել ՌԴ-ի հետ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հարցերում

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan