Yerevan, 19.April.2019,
--
:
--
,

Գերմանիայի կանցլերը՝ երկընտրանքի առջև



«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համակարգող, մասնագիտությամբ քաղաքագետ Լիանա Բադալյանի կարծիքով Գերմանիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, համաձայն որի Անգելա Մերկելին չհաջողվեց կաբինետ ձևավորել, ամենևին էլ հետընտրական ճգնաժամի հետևանք չէ և ոչ էլ երկաթյա լեդիի պարտություն:
Նրա դիտարկմամբ, այս ամենը դասական ժողովրդավարական գործընթացների արդյունք է, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԳԴՀ խորհրդարան անցավ «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունը, որը նոր ուժ է և խորհրդարանական ընտրությունների ժամանակ սպասվածից ավելի շատ ձայներ հավաքեց և հայտնվեց խորհրդարանում:

«Բավականին չկողմնորոշված ընտրողներ իրենց ձայնը տվեցին այս կուսակցությանը, որի հետևանքով իշխող երկու մեծ կուսակցությունները բավականին ձայներ կորցրեցին: Դրանցից մեկը երկաթյա տիկնոջ կուսակցությունն էր, մյուսը «Գերմանական սոցիալ–դեմոկրատական» կուսակցությունը: Նշեմ նաև, որ վերջին երկու ընտրությունների ժամանակ նշածս երկու կուսակցությունները կոալիցիա էին ձևավորում, իսկ այս ընտրություններից հետո, ԳՍԴ–ն տեսնելով, որ իր ընտրողներից կոալիցիա կազմելու առաջադրանք չի ստացել, ուստիև հրաժարվեց Մերկելի կուսակցության հետ կոալիցիա կազմել: Դրանից հետո երկաթյա լեդին հասկացավ, որ կոալիցիոն կառավարություն կազմելու համար պետք է համագործակցի այլ ուժերի հետ»,– ասաց Լ. Բադալյանը:
Փաստորեն, Գերմանիայի Կանցլերի տիտղոսը կրելու համար Մերկելը սկսել է բանակցել խորհրդարան անցած Կանաչների կուսակցության և լիբերալների հետ: Եվ քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ լիբերալները չէին անցել խորհրդարան, ուստի ներկայում նրանց առջև դրված է լուրջ առաջադրանք, որից էլ կախված կլինի նրանց հետագա կարիերան, ասում է փորձագետը:

«Նրանց հիմնական խնդիրն իրենց դիմագիծը պահպանելն է, ուստի նրանք բավականին սկզբունքային գտնվեցին և համաձայնության չեկան Քրիստոնեա–դեմոկրատների և Կանաչների կուսակցությունների հետ, քանի որ առաջարկվող կոալիցիոն կառավարության հայեցակարգերում նրանք չտեսան իրենց ծրագրային դրույթներից ոչ մեկը և հայտարարեցին, որ դուրս են գալիս կոալիցիոն կառվարություն ստեղծելու բանակցություններից: Այս գործընթացներին էլ հաջորդեց այն, որ տիկին Մերկելը հայտնվեց ճգնաժամային իրավիճակում»,– ասաց Լ. Բադալյանը:

Փորձագետի դիտարկմամբ թեև գերմանացի փորձագետներից մի քանիսն ավելի վաղ կանխատեսել էին, որ Լիբերալները չեն կարողանա կոալիցիոն կառավարության մաս կազմել, սակայն Անգելա Մերկելի համար նման փորձությունն, ամենայն հավանականությամբ, բավականին սպասելի է եղել:

Ուսումնասիրելով գերմանիայի փորձագետների շրջանում տեղի ունեցող դիսկուրսը՝ Լ. Բադալյանը հանգել է այն համոզման, որ մերկելյան ճգնաժամն ամենևին էլ կապված չէ ո՛չ Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու գործընթացի, ո՛չ էլ սիրիական ճգնաժամի հետ, քանի որ կուսակցությունների հիմնական խնդիրն այն է, որ քաղաքական որոշումների արդյունքում չկորցնեն իրենց ընտրողների ձայները:

«Սա այն իրական ժողովրդավարական գործընթացն է, որին ներկայում մենք ականատես ենք լինում: Եվ Լիբերալները չեն ցանկանում իրենց դիմագիծը կորցնել, որպեսզի հաջորդ անգամ էլ խորհրդարանում հայտնվեն: Այս պահին առաջարկություն կա թողնել կառավարությունը փոքրամասնությանը և ներքին յուրաքանչյուր գործընթաց քննարկել խորհրդարան անցած բոլոր ուժերի հետ, որը դասական ժողովրդավարությունն է, երբ կառավարությունը ցանկացած հարց քննարկում է խորհրդարանական մյուս ուժերի հետ և դրանով իսկ հաճոյանում իրենց ընտրողներին:

Առաջին փուլի ճգնաժամից հետո Սոցիալ–դեմոկրատները փորձեցին իրավիճակը փրկել և սկսել են բանակցություններ վարել Քրիստոնեա–դեմոկրատների հետ: Եվ թե որքան կշարունակվեն բանակցությունները և ինչ ավարտ կունենան, փորձագետը դժվարացավ կանխատեսել, սակայն նշեց, որ ԳՖՀ նախագահը՝ Ֆրանկ Վալտեր Շայնմայերը, ով Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է, փորձեց այս երկու ուժերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

«Ես կարծում եմ, որ Գերմանիան, լինելով Եվրամիության առանցքային երկրներից մեկը, պետք է անպայման կարողանա ունենալ կայուն կառավարություն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս երկու ուժերի միջև ընթացող բանակցությունները դրական ավարտ կունենան: Նման եզրակացությունը նաև պայմանավորված է նրանով, որ այս երկու ուժերն իրար հետ համագործակցելու բավականին մեծ փորձ ունեն և բավականին մեծ է նաև նրանց պատասխանատվությունն իրենց ընտրողների առջև: Ինձ համար սա այն ամենադասական իրավիճակն է, քանի որ իրականում կոալիցիաները պետք է ձևավորվեն սկզբունքների վրա, որի համար էլ ներկայում Գերմանիայում ընթանում են խորհրդարան անցած կուսակցությունների բանակցություններ, ինչը հնարավորություն է տալիս առավել ամրապնդելու դիրքերը ընտրողների շրջանում»,– ասաց Լ. Բադալյանը:

Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan