Yerevan, 25.April.2018,
--
:
--
,

«Վարչապետի թեկնածուն պետք է Հայաստանի արդիականացման ծրագիր ներկայացնի»


«Փաստ»–ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը

– Պարոն Սուքիասյան, բոլոր հանրապետականները միաբերան հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, միակն ու անփոխարինելին է: Ըստ Ձեզ՝ չկա՞ երկրում մեկը, որը փոխարինի նրան:

– Այլընտրանք միշտ էլ լինում է: Նախ, վարչապետի նկատմամբ գրոհ սկսվեց՝ իբրև նրա վարկանիշն ընկել է: Նրա վարկանիշը չի ընկել, պարզապես ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Դա հանրապետականների ձեռքի գործն է: Վարչապետի թեկնածուն ով էլ լինի, պետք է Հայաստանի արդիականացման ծրագիր ներկայացնի: Թող վարչապետի նշանակումը մրցույթով լինի: Հանրապետությունում վարչապետի թեկնածուներ շատ կան, բայց հանրապետական կուսակցությունում՝ ոչ: Թող մրցեն և՛ Կարեն Կարապետյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ մնացած թեկնածուները: «Ելքն» էլ է ուզում թեկնածու ունենալ, թող ծրագիր ներկայացնի: Կարեն Կարապետյանը շատ լավ կադր է, եթե ուզեն, նրան կարող են թողնել: Ասում են՝ այլընտրանք չկա: Աշխարհում այդպիսի բան գոյություն չունի, որ այլընտրանք չլինի, ուղղակի հեքիաթ են պատմում: Իրենք մի ժամանակ ասում էին, որ Կարեն Կարապետյանը փառահեղ մարդ է, ղեկավարման մեծ փորձ ունի: Այլընտրանք միշտ էլ կա, բայց ուրիշին չեն ուզում: Ցանկանում են, որ վարչապետ Սերժ Սարգսյանը լինի: Դրա հիմնավորման համար անընդհատ պատրվակներ են բռնում և ասում, որ Սարգսյանն ավելի լավ է անվտանգությունից հասկանում, քան Կարապետյանը:

– Ստացվում է` 2018–ի հիմնական հարցը նաև ընդդիմությա՞ն թողտվությամբ է լուծվել:

– Նախ՝ մեծ հաշվով ընդդիմություն չկա: «Ելքն» են համարում ընդդիմություն, բայց նա պայքարելու պոտենցիալ չունի: Որպեսզի մենք ընդդիմություն ունենանք, Հայաստանում պետք է կոալիցիա չլինի: Հանրապետականների և դաշնակցության արհեստական ամուսնությունը համաշխարհային աբսուրդ է: Աշխարհի ոչ մի երկրում այսպիսի հիմարություն չկա: Դաշնակցությունը Հայաստանում աշխատավոր աղքատ զանգվածի ներկայացուցիչն է՝ սոցիալիստական կուսակցություն է, հանրապետականը՝ օլիգարխի կուսակցություն: Մեր բնակչության 30%–ն աղքատ է, իսկ ԱԺ պատգամավորների 80%–ը՝ օլիգարխ: Հիմա աղքատ զանգվածը ԱԺ ներկայացուցիչ չունի, քանի որ դաշնակցությունը իշխանության հետ է: Եթե նա կոալիցիայի մեջ չմտներ ու կանգներ ժողովրդի կողքին, կդառնար ընդդիմադիր կուսակցություն, բայց ինքը դա չի անում: Այսօր Հայաստանի զարգացմանը խոչընդոտող միակ գործոնն այդ արհեստական և անհասկանալի կոալիցիան է, ոչ թե վարչապետի ընտրությունը:

– Հաշվի առնելով, որ բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանության դաշտ, և ամեն ինչ նախապես որոշված է, 2018–ի ինտրիգ, որպես այդպիսին, չկա՞:

– Ինչպես էլ վարչապետի ընտրության հարցը լուծվի, պետք է թեկնածուները Հայաստանի մոդեռնիզացման ծրագիր ներկայացնեն, որովհետև այս ձևով շարունակվելու դեպքում, մենք ապրելու շանսեր չունենք: Եթե շարունակվի արտագաղթը, աղքատությունը, կոռուպցիան, ոչինչ դեպի լավը չի գնա: Տեսություններից մեկին ասում է՝ թուլացող պետությունը պատերազմ հրահրող է, եթե մենք շարունակենք այսպես թուլանալ, կդառնանք պատերազմ հրահրող: Հիմա դրա համար, ով ուզում է թեկնածու լինել, թող ծրագիր ներկայացնի, ըստ այդմ, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, իրավական, դեմոկրատական երկիր, որպեսզի որոշ հանրապետականներ չկարողանան հայ ժողովրդի աղքատ զանգվածին ձեռք առնել, դա հակասահմանադրական է: Մեր պետությունը սոցիալական է, որը պետք է աղքատի շահերը պաշտպանի, հիմա իրենք ասում են՝ աղքատ ես, գնա ինչ ուզում ես արա, դա հակասահմանադրական հայտարարություն է:

– Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ներհամակարգային ցնցումներ կամ հասարակական ընդվզումներ կլինե՞ն:

– Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ոչինչ էլ չի լինի: Ժողովրդին վարչապետի նշանակման հարցն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք երկար ժամանակ է հասկացել են, որ մեր երկրում ընտրություն գոյություն չունի: Ընտրություններից հետո ցնցումներ էլ չեղան: Մարդիկ բացարձակ անհաղորդ եղան ընտրություններին: Մի հատ վարչապետ պետք է փոխվի: Միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջ քաշում: Մարդիկ հասկանում են, որ այս ընտրություն կոչվածի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan