Yerevan, 16.October.2018,
--
:
--
,

Ժողովրդավարական արժեքներ և քաղաքական ազատություններ. ինչպե՞ս ենք փակում 2017–ը


Մեր հյուրն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնեսյանը

– Պարոն Իոնեսյան, 2017 թվականին քաղաքական ազատությունների առումով մեր եկրում առաջընթաց տեղի ունեցա՞վ:

– Ճիշտն ասած, քաղաքական ազատությունների առումով գրանցված որևէ առաջընթաց ես դժվարանում եմ հիշել: Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն են այդ առթիվ ուսումնասիրություններ անում և հրապարակում արդյունքները:
Այո, ես չեմ կարող մանրամասնորեն ասել, թե քաղաքական ազատությունների առումով վերջիններս ինչպիսի եզրակացությունների են հանգել, բայց մի բան ինձ համար ակնհայտ է՝ եթե դիտարկենք, մասնավորապես, ընտրությունները, որոնք քաղաքական ազատությունների արտահայտման հիմնական գործիքն են, պետք է, ցավոք սրտի, արձանագրել, որ տեղի է ունեցել հետընթաց:

– Իսկ մեր պետությունն ընտրե՞լ է ուղենիշներ: Ինչ–որ բան արվո՞ւմ է այդ ուղղությամբ:

– Երկրում կան մարդիկ, ովքեր ուզում են, որ այդ գործընթացը գնա դրական ուղղությամբ, և կան մարդիկ, ովքեր ուզում են, որ գնա բացասական ուղղությամբ: Եվ ես պետք է ասեմ, որ իշխանության մեջ երկրորդ խմբի մարդիկ են գերակշռում: Նաև հասկանալի է, որ նրանց ձեռքում ավելի մեծ ազդեցություն է կենտրոնացված:
Իսկ սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որպեսզի երկրում քաղաքական ազատություններն ավելի զարգանան և ամրապնդվեն ժամանակի մեջ, պարտավոր են առավել ինտենսիվ գործել:

– Մեր հասարակությունը պատրա՞ստ է ինտենսիվ գործողությունների, նա կարևորո՞ւմ է այդ ազատությունները:

– Ես կարծում եմ, որ հասարակությանը պետք է պատրաստել դրան: Նրան պետք է բացատրել ժողովրդավարության առավելությունները, մեկնաբանել քաղաքական ազատությունների էությունը: Եվ ժողովուրդը պետք է գիտակցի, թե ինչո՞ւ է պայքարում քաղաքական ազատությունների համար. որն է դրա արժեքը:
Ըստ այդմ, նաև պետք է հասկանա, թե քաղաքական ազատություններին հասնելու համար ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռնարկի, ո՞րն է իր խնդիրն այս հարցում:

– Այս առումով ձեզ հույսեր չի՞ ներշնչում մեր երկրի՝ Եվրամիության հետ կնքած շրջանակային համաձայնագիրը:

– Չէի ասի, թե անձամբ ես շատ մեծ հույսեր եմ կապում դրա հետ: Բայց բոլոր դեպքերում համաձայնագիրն ավելացնում է քաղաքական ազատությունների համար մեր գործելու հնարավորությունները:

– Իսկ ո՞ր պարագայում համաձայնագրի՝ մեր երկրում ժողովրդավարության խորացմանը վերաբերող դրույթներն առավել հաջողությամբ կգործեն:

– Միայն այն պարագայում, եթե մեր իշխանությունների մոտ լինի քաղաքական կամք դրանք կյանքի կոչելու համար: Զուգահեռ՝ ներքևից՝ քաղաքացիական հասարակության կողմից էլ լինի արդյունավետ ճնշում:

– Նոր Սահմանադրության կիրառությունը կնպաստի՞, որպեսզի առավել արդյունավետությամբ ընթանա ժողովրդավարական արժեքների խորացման գործը:

– Ես չեմ ասի, թե դա արմատական նշանակություն է ունենալու այս հարցում: Բոլոր դեպքերում, եթե իշխանությունը ցանկանում է դրական քայլեր անել այս ուղղություններով, կարող էր անել թեկուզ՝ երեկ, կարող է անել թեկուզ՝ հիմա: Իսկ եթե չի ցանկանում, նշանակում է՝ չի անի:
Առավել ևս, որ սահմանադրական դրույթների մեծամասնությունը, հատկապես ազատություններին, մարդու իրավունքներին վերաբերող դրույթները, վաղուց կիրառության մեջ են:

– Հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունների իրավական որակները, նաև դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայտնի գործերի կարճումը ընդհանուր առմամբ ինչպիսի՞ անդրադարձ ունեցան քաղաքացիական հասարակության վրա: Եթե նկատի ունենանք, որ հասարակության մեջ կա մի այդպիսի խավ, որը տվյալ գործողությունների հասցեատերն է:

– Ընթացիկ դատավարությունների հետ կապված հիմնական խնդիրը, որն առնչվում է քաղաքացիական հասարակության աշխատանքի տիրույթին, փաստաբանների աշխատանքային տարածքը սեղմելու փորձերն են: Քանզի փաստաբանները ևս քաղաքացիական հասարակություն են: Եվ սա խիստ բացասական միտում է մեր երկրում: Քանզի փաստաբանական համայնքի անկախությունը ժողովրդավարական պետության կարևոր բաղադրիչներից է:
Եվ վերջին շրջանում փաստաբանների անկախության հանդեպ կատարվող պարբերական ոտնձգությունները խիստ մտահոգիչ են:

 

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan