Yerevan, 22.January.2018,
--
:
--
,

Ցանկություններն ավելի շատ են, քան իրականությունը



Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետները «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018–ին» կանխատեսական զեկույց են հրապարակել, որում անդրադարձել են նաև հայ–ադրբեջանական կոնֆլիկտին: Զեկույցում նշվել է, որ «2018 թ. ՀՀ–ի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նախ նկատում է՝ ՀՀ–ում նախագահական ընտրություններ չեն լինելու. «Կիսանախագահական համակարգը փոխվում է, անցում է կատարվում խորհրդարանականի, և Ազգային ժողովն է ընտրելու նախագահին: Ռուս փորձագետների դատողություններն անցած դարից են: Մենք փաստեցինք, որ նրանց առաջ քաշած երկու փաստարկներից մեկը կեղծ է: Այսինքն՝ եթե ընտրություններ չկան, ուրեմն՝ ամբողջ պրոցեսն այլ կերպ է գնում»:

Ըստ քաղաքագետի, թեև սա կարող էր նշանակել, որ նրանք տեղյակ չեն ՀՀ–ից, կամ էլ լուրջ փորձագետներ չեն, բայց խնդիրն այլ հարթության մեջ է. «ռուս փորձագետները փող են աշխատում, եթե պարապ մնան՝ «տերերը» կցրեն: Իրենք ծառայում են իշխանությանը և կոչված են խառնակչություն և «ինտրիգ սարքելուն»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է կարծել, որ իրականում ՌԴ–ն է ուզում տեսնել կոնֆլիկտի սրացումը, Լ. Շիրինյանը պատասխանեց. «Այո, իրենց ցանկություններն ավելի շատ են, քան իրականությունը: Մենք իրենց ցանկությունն ենք տեսնում, որովհետև հիմա մարմաջ ունեն: Ճիշտ է, իրենց երկիրը քայքայված է, աղքատ, արդյունաբերությունն անկում է գրանցել, բայց իրենք իմպերիալիստներ են: Ուզում են ամբողջ աշխարհում տեսնել իրենց մագիլները: Եվ այդ մագիլները տեսնելու մարմաջը բերում է նման եզրակացությունների, ինչպիսին վերը նշվածն է: Բացի այդ՝ իրենք Ուկրաինայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ունեն: ՌԴ–ի հիմնական խնդիրը Ուկրաինան է, որպեսզի ոչնչացնի և չթողնի, որ անկախ պետություն դառնա: Բայց ուկրաինացիները չեն թողնում: Նույնիսկ Սահակաշվիլին՝ այդ ռուսական լրտեսը, չի կարողանում ամբողջապես ապակայունացնել իրավիճակը»:

Քաղաքագետի խոսքով, Արցախյան կոնֆլիկտի շուրջ նման արտահոսքերն էլ փաստում են, որ ՌԴ–ն ուզում է կոնֆլիկտն իր աչքի առաջ մնա:

Հարցին, թե ամեն դեպքում, ՀՀ–ում սպասվող քաղաքական վերադասավորումները, Ադրբեջանում և ՌԴ–ում սպասվող նախագահական ընտրություններն իրենց ազդեցությամբ որքանո՞վ են տեղավորվում Արցախյան կոնֆլիկտի շուրջ հնարավոր զարգացումների տրամաբանության մեջ, քաղաքագետը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ՝ բոլորը զբաղված են իրենց բոստանով: Նախ՝ ՀՀ–ում քաղաքական գործընթաց դասական իմաստով չկա, բայց կա ներքին ինտրիգ: Ընդ որում՝ հայտնի են գլխավոր դեմքերը: Սերժ Սարգսյանը հաստատ վարչապետի պաշտոնն է զբաղեցնելու, Կարեն Կարապետյանն էլ, հավանաբար, փոխվարչապետ կլինի, եթե, իհարկե, աշխարհում մեծ փոփոխություններ չառաջանան: Ըստ իս՝ առաջիկայում կոնֆլիկտի շուրջ փոփոխություն, զարգացում չի լինելու: Եթե եղավ, ապա այն կլինի ՌԴ նախագահական ընտրություններից որոշ ժամանակ հետո, երբ դարձյալ կընտրվի Վ. Պուտինը: Հիմնական դավադիրը՝ ՌԴ–ն, զբաղված է ներքաղաքական հարցով՝ Վ. Պուտինին նորից թագադրելու գործընթացով: Ընդհանուր առմամբ, հարաբերական և հանգիստ վիճակ կլինի: Այս վիճակը մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ կշարունակվի: Բայց սա ևս հստակ կանխատեսման ենթակա չէ, քանի որ միջազգային հարաբերությունների փոփոխությունները կարող են մեծ տեղաշարժեր առաջացնել: Ամեն դեպքում առայժմ նշաններ չկան: Իսկ ադրբեջանցիները, ովքեր լավ ջախջախվել են ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա ուժերն են վերադասավորում»:

Քաղաքագետը զուգահեռ շեշտեց, որ Ադրբեջանում ևս ընտրություններին ընդառաջ ներքաղաքական հարցով են զբաղված:

«Ինչպես Պուտինի դեպքում, այստեղ ևս Ալիևին փոխարինող չի լինի: Մեծ հաշվով, չեմ կարծում, թե կոնֆլիկտի շուրջ ցնցումներ կլինեն: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է հանգիստ լինի: Հայկական կողմը պետք է ակտիվ պաշտպանվի հետագա պատերազմներում հաղթանակ տանելու համար»,–եզրափակեց քաղաքագետը:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan