Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Ցանկություններն ավելի շատ են, քան իրականությունը



Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետները «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018–ին» կանխատեսական զեկույց են հրապարակել, որում անդրադարձել են նաև հայ–ադրբեջանական կոնֆլիկտին: Զեկույցում նշվել է, որ «2018 թ. ՀՀ–ի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նախ նկատում է՝ ՀՀ–ում նախագահական ընտրություններ չեն լինելու. «Կիսանախագահական համակարգը փոխվում է, անցում է կատարվում խորհրդարանականի, և Ազգային ժողովն է ընտրելու նախագահին: Ռուս փորձագետների դատողություններն անցած դարից են: Մենք փաստեցինք, որ նրանց առաջ քաշած երկու փաստարկներից մեկը կեղծ է: Այսինքն՝ եթե ընտրություններ չկան, ուրեմն՝ ամբողջ պրոցեսն այլ կերպ է գնում»:

Ըստ քաղաքագետի, թեև սա կարող էր նշանակել, որ նրանք տեղյակ չեն ՀՀ–ից, կամ էլ լուրջ փորձագետներ չեն, բայց խնդիրն այլ հարթության մեջ է. «ռուս փորձագետները փող են աշխատում, եթե պարապ մնան՝ «տերերը» կցրեն: Իրենք ծառայում են իշխանությանը և կոչված են խառնակչություն և «ինտրիգ սարքելուն»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է կարծել, որ իրականում ՌԴ–ն է ուզում տեսնել կոնֆլիկտի սրացումը, Լ. Շիրինյանը պատասխանեց. «Այո, իրենց ցանկություններն ավելի շատ են, քան իրականությունը: Մենք իրենց ցանկությունն ենք տեսնում, որովհետև հիմա մարմաջ ունեն: Ճիշտ է, իրենց երկիրը քայքայված է, աղքատ, արդյունաբերությունն անկում է գրանցել, բայց իրենք իմպերիալիստներ են: Ուզում են ամբողջ աշխարհում տեսնել իրենց մագիլները: Եվ այդ մագիլները տեսնելու մարմաջը բերում է նման եզրակացությունների, ինչպիսին վերը նշվածն է: Բացի այդ՝ իրենք Ուկրաինայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ունեն: ՌԴ–ի հիմնական խնդիրը Ուկրաինան է, որպեսզի ոչնչացնի և չթողնի, որ անկախ պետություն դառնա: Բայց ուկրաինացիները չեն թողնում: Նույնիսկ Սահակաշվիլին՝ այդ ռուսական լրտեսը, չի կարողանում ամբողջապես ապակայունացնել իրավիճակը»:

Քաղաքագետի խոսքով, Արցախյան կոնֆլիկտի շուրջ նման արտահոսքերն էլ փաստում են, որ ՌԴ–ն ուզում է կոնֆլիկտն իր աչքի առաջ մնա:

Հարցին, թե ամեն դեպքում, ՀՀ–ում սպասվող քաղաքական վերադասավորումները, Ադրբեջանում և ՌԴ–ում սպասվող նախագահական ընտրություններն իրենց ազդեցությամբ որքանո՞վ են տեղավորվում Արցախյան կոնֆլիկտի շուրջ հնարավոր զարգացումների տրամաբանության մեջ, քաղաքագետը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ՝ բոլորը զբաղված են իրենց բոստանով: Նախ՝ ՀՀ–ում քաղաքական գործընթաց դասական իմաստով չկա, բայց կա ներքին ինտրիգ: Ընդ որում՝ հայտնի են գլխավոր դեմքերը: Սերժ Սարգսյանը հաստատ վարչապետի պաշտոնն է զբաղեցնելու, Կարեն Կարապետյանն էլ, հավանաբար, փոխվարչապետ կլինի, եթե, իհարկե, աշխարհում մեծ փոփոխություններ չառաջանան: Ըստ իս՝ առաջիկայում կոնֆլիկտի շուրջ փոփոխություն, զարգացում չի լինելու: Եթե եղավ, ապա այն կլինի ՌԴ նախագահական ընտրություններից որոշ ժամանակ հետո, երբ դարձյալ կընտրվի Վ. Պուտինը: Հիմնական դավադիրը՝ ՌԴ–ն, զբաղված է ներքաղաքական հարցով՝ Վ. Պուտինին նորից թագադրելու գործընթացով: Ընդհանուր առմամբ, հարաբերական և հանգիստ վիճակ կլինի: Այս վիճակը մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ կշարունակվի: Բայց սա ևս հստակ կանխատեսման ենթակա չէ, քանի որ միջազգային հարաբերությունների փոփոխությունները կարող են մեծ տեղաշարժեր առաջացնել: Ամեն դեպքում առայժմ նշաններ չկան: Իսկ ադրբեջանցիները, ովքեր լավ ջախջախվել են ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա ուժերն են վերադասավորում»:

Քաղաքագետը զուգահեռ շեշտեց, որ Ադրբեջանում ևս ընտրություններին ընդառաջ ներքաղաքական հարցով են զբաղված:

«Ինչպես Պուտինի դեպքում, այստեղ ևս Ալիևին փոխարինող չի լինի: Մեծ հաշվով, չեմ կարծում, թե կոնֆլիկտի շուրջ ցնցումներ կլինեն: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է հանգիստ լինի: Հայկական կողմը պետք է ակտիվ պաշտպանվի հետագա պատերազմներում հաղթանակ տանելու համար»,–եզրափակեց քաղաքագետը:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Կողմերը Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան El Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Փաշինյանի կոչը՝ ժողովրդին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է Հայաստանը զոհից վերածվել է առաջնորդողի և ցեղասպանությունները խստորեն մերժելու ազդակ է հնչեցնում. Վարդան Արամյան Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan