Yerevan, 15.December.2018,
--
:
--
,

Отказался давать комментарии


Ամեն անգամ, երբ Հայաստանում ընտրական գործընթացներ կամ այլ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, պարտադիր հրապարակ է նետվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կրկին քաղաքականություն վերադառնալու հարցը: Միամտություն կլինի մտածելը, թե դրանով ցանկություն կա միայն հասարակական տրամադրությունները ճշտել: Ավելի շուտ, դա նաև անցյալի վախերի չափը ստուգելու, երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիները ներկայի հետ համեմատելու և անցյալի հուշերը թարմացնելու համար է արվում:

Կարճ ասած՝ սովորական «մեդիազոնդաժ», որը քաղաքակիրթ լեզվով կոչվում է տրամադրությունների ճշտում:

Եվ քանի որ «Փաստ»–ն իր սովորույթի համաձայն ամեն լսածի չէ, որ արձագանքում է, բայց նախագահներին վերաբերող լուրերի հանդեպ, անկեղծ ասած, անտարբեր չի կարող լինել, առավել ևս, երբ խոսքն արտերկրի մամուլում հրապարակված ակնարկներից մեկի մասին է, ուստի որոշեցինք երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրի իսկությունը ճշտել առաջին աղբյուրից՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Նա հարցը լսելուց հետո ասաց, որ ինքը մամուլում նման տեղեկությունների չի հանդիպել, իսկ հստակ հարցին պատասխանեց, որ ինքն այդ թեմայով մեկնաբանելու ոչինչ չունի՝ «No comment»:

– «No comment», քանի որ հարցի մասին տեղեկություն չունե՞ք, թե՝ «No comment», որովհետև առայժմ այդ մասին խոսելու ժամանակը չէ: Ամեն դեպքում հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանին կրկին քաղաքական դաշտում տեսնենք,– հարցրինք նրան:

– Եթե լրագրության գրքերը մեկ անգամ էլ վերընթերցեք, կտեսնեք, որ իմ ասածն էլ է պատասխանի ձև: Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն չունեմ,– պատասխանեց Սողոմոնյանը:

– Մեկնաբանություն չունեք, որովհետև ասելիք չկա՞, թե մեկնաբանություն չունեք, որովհետև ինֆորմացիայի չեք տիրապետում:

– Ես Ձեր հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ: Տեսել եք չէ՞, որ գրում են՝ նա հրաժարվեց մեկնաբանել, отказался давать комментарии: Հիմա ես այդ հարցերին մեկնաբանություն չունեմ:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan