Երևան, 23.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Աթեշյանը Երևանում հայտարարեց, որ Պոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի

 Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հայտարարում է, որ Պոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի և թուրքական իշխանություններն ընդունում են իր՝ Պոլսո պատրիարքարանի փոխանորդությունը: «Ինչպես գիտեք, տեղապահի ընտրության օրը իշխանություններից ստացվեց նամակ` ասելով, որ ընդունում են իմ փոխանորդ լինելը: Նամակով հստակ ասվում էր, որ Արամ Աթեշյանը փոխանորդ է և կշարունակի իր գործունեությունը»,- ասաց Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ առանց պետության արտոնության չեն կարող պատրիարք ընտրել, իսկ դա նշանակում է ընտրություն առայժմ չի անցկացվի: Ըստ նրա` այս իրավիճակը ենթադրում է, որ Գարեգին Բեքչյանը պետք է հետ քաշվի, անցկացվեն նոր ընտրություններ: 

Հարցին, եթե նա դրական կապեր ունի թուրքական իշխանությունների հետ, այդ դեպքում ինչու ինքն անձամբ չի դիմում հարցը կարգավորելու, ընտրություն անցկացնելու համար, Արամ Աթեշյանը նշեց, որ ինքը մի քանի անգամ ասել է իշխանության արտոնությունը ստանան, նոր մնացած քայլերը իրականացնեն, սակայն հակառակն արվեց: Դրա համար էլ այսպիսի իրավիճակ է: Նա լուծում համարում է Գարեգին Բեքչյանի հետ քաշվելը: Դրանից հետո Արամ Աթեշյանը կդիմի իշխանություններին նոր ընտրություն անցկացնելու համար: 

Արամ Աթեշյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում, այս ութ տարվա մեջ, ոչ ոք չի գրել իր հաջողությունների մասին: 

«Այո, ես դրական կապեր ունեմ թուրքական իշխանությունների հետ, և դրա շնորհիվ է, որ երբ պատրիարքարանի փոխանորդ ընտրվեցի բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այդ լուծված չէին, լուծում ստացան:  Առաջարկեցի Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վրա խաչ դրվի, դա արվեց, Տիգրանակերտի եկեղեցին վերանորոգեցի, պատրիարքարան տանող ճանապարհը վերականգվեց և լայնացվեց, և բազմաթիվ այլ ծրագրեր»,-ասաց Արամ Աթեշյանը: 

Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո իր` Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի բովանդակությանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ դրանում եղել են այն դիտարկումները, որոնք արել իր նախորդները: 

«Ես նամակ գրելուց առաջ վերհանել եմ իմ նախորդների նամակները և պահպանել եմ նույն շեշտադրումները: Ես խոսել եմ այն մասին, որ երրորդ երկրները հայկական հարցը խաղաթուղթ չսարքեն»,-ասաց Արամ Աթեշյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինքը թուրքական իշխանությունների մոտ ինչ հայտարարություն է արել իր նախնիների վերաբերյալ, Արամ Աթեշյանը նշեց, որ հարցադրում է արել այն մասին, թե ինչու են իր քույրերը դարձել մահմեդական, ինչ բռնաճնշումներ են եղել: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչ այլ ասելիք ունի թուրքական իշխանությունների 1915 թվականի հետ կապված, նա պատասխանեց «Ես ինչ պետք ունիմ 1915 թվականի հարցը իշխանությունների առջև բանալու»:

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan