Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,

Էդգար Վարդանյան. «Իշխող քաղաքական վերնախավի ստվերային կոնֆլիկտը հանգուցալուծվեց». Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու PR խումբ է ստեղծվել



Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների ներքին բովանդակությունը շատ անգամ թաքնված է: Խոսքը մասնավորապես վերջին շրջանում կատարված գործընթացների մասին է: Նման կարծիք ունի քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ում խոսքով շատ դեպքերում արտաքնապես ակտիվ գործողությունները կարող են ցույց տալ իրական պասիվ վիճակը: Այնուամենայնիվ, տարվա կտրվածքով քաղաքագետը ներքաղաքական կյանքի բովանդակության վերաբերյալ որոշակի գծապատկեր ունի:

«Իշխող քաղաքական վերնախավի ներսում կարծես ստվերային կոնֆլիկտ կար, որը տարվա վերջում հանգուցալուծվեց: Եվ կարող ենք հիմնավոր ենթադրություններ ունենալ հաջորդ տարվա քաղաքական դաշտի զարգացումների մասին: Իսկ դա փաստացի այդ կոնֆլիկտի հանգուցալուծման արդյունքն է: Կարծում եմ՝ իշխող վերնախավի ներսում ի վերջո եկել են մի օպտիմալ տարբերակի: Կայացված են այն որոշումները, որոնց հիման վրա պետք է կազմավորվի 2018 թ. քաղաքական դաշտը: Մասնավորապես՝ խոսքն իշխող քաղաքական վերնախավի, նոր Սահմանադրությամբ պայմանավորված պաշտոնների բաշխման մասին է: Ս. Սարգսյանի թիմը փաստացի ցույց տվեց, որ նա չի հեռանալու և շարունակելու է հանդիսանալ իշխող քաղաքական վերնախավի առաջնորդը: Այս տարի դա հաստատվեց: Իսկ այս ամսվա ընթացքում Ս. Սարգսյանի ակտիվությունը, նրա, այսպես ասած, արտահերթ հրապարակային ելույթները թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ առ այն, որ, հավանաբար, հենց նա է ստանձնելու վարչապետի պաշտոնը»,–ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՀԿ–ի տարբեր ներկայացուցիչների ելույթներից էլ կարելի է նման եզրահանգման գալ:

«Փաստացի Ս. Սարգսյանին վարչապետ դարձնելու PR խումբ է ստեղծվել: Եվ այդ խմբի մոդելը հետևյալն է. հանրությունը, նրան ընտրողները, կուսակիցները խնդրում և համոզում են նրան, որ ստանձնի վարչապետի պաշտոնը: Անընդհատ ցույց են տալու, որ կա հասարակական պահանջ, որ ոչ թե Ս. Սարգսյանն է իրեն որպես վարչապետ առաջարկում, այլ բազմաթիվ խնդրանքներին է ընդառաջ գնում: Ու քանի որ տեսնում է, որ խնդրանք կա, նա վերջիվերջո որոշում է վերանայել իր՝ նախկինում տված խոստումը, ըստ որի՝ եթե կառավարման համակարգը փոխվում է, չի ստանձնելու վարչապետի պաշտոնը: Այդ PR խումբն այս տարվա ներքաղաքական գործընթացների արդյունքն է: Պետք է նշել նաև, որ կարծես թե Կարեն Կարապետյանն էլ չպետք է հեռանա: Նախ՝ նրա գործունեությունը հենց Ս. Սարգսյանի կողմից դրական է գնահատվում: Բացի այդ, Կ. Կարապետյանը շատ ակտիվորեն երևում է հեռուստաեթերներում, նրա կերպարը ևս շարունակում է քննարկվել: Իշխող քաղաքական վերնախավը մինչ օրս զբաղվում է նրա իմիջի բարձրացմամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ նա մնալու է և հավանաբար զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը: Հասկանալի է նաև այն, որ Ս. Սարգսյանը դիրքավորվելու է որպես անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյա, ով, ընդհանուր առմամբ, զբաղվում է պետության զարգացմամբ, իսկ Կ. Կարապետյանը՝ այդ զարգացման ավելի տնտեսական կոմպոնենտով»,– նշեց Է. Վարդանյանը:


Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ ՀՀԿ–ական պատգամավորները Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելով ուղղակի իրենց շահերն են տեսնում, քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե, 100%–ով չենք կարող ասել, որ Ս. Սարգսյանն է վարչապետ լինելու: Բայց մի բան կարող ենք հստակ նշել, որ նրան վարչապետ դարձնելու խումբն արդեն իսկ իրողություն է: Սա քարոզարշավ է: Իհարկե, ճիշտ է, այդ ամենի մեջ կա նաև կոնկրետ մարդկանց շահը: Նրանք Ս. Սարգսյանին պետք է ցույց տան իրենց լոյալությունը, որ կարողանան պահել իրենց դիրքերը, ռեսուրսները, ազդեցությունը քաղաքական վերնախավի ներսում, և ինչ–որ տեղ ակնկալեն պաշտոնի առաջխաղացում: Անգամ եկեք ընդունենք, որ վերջում Ս. Սարգսյանը կարող է շնորհակալություն հայտնել նրանց ու զուգահեռ ասել, թե ինքը վարչապետ չի լինելու: Իհարկե, սա ոչ հավանական տարբերակ է, բայց միևնույն է, անգամ այդ դեպքում կասկած չկա, որ նա շարունակելու է քաղաքական վերնախավի առաջնորդը լինել: Եվ դա անկախ նրանից՝ ինքը վարչապետ կլինի, թե ոչ: Նրանից է կախված լինելու, թե այդ մարդիկ որտեղ են լինելու: Սա է քաղաքական վերնախավի մոդելը»:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Երևանում տեղացած ձյունը զվարճացրել է կենդանաբանական այգու բնակիչներին Աշոտ Մանուկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով Հենրիխ Մխիթարյանը հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է. Շարմազանով Շարմազանովը ցինիզմ է որակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունը ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը. Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ադրբեջանի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Սպանություն կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով Վ.Աբգարյանը ձերբակալվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan