Բնապահպան. «Վերջին 50 տարվա ընթացքում մոլորակի վրա բոլոր տեսակի աղետները 3 անգամ աճել են»


Քաղաքապետերի դաշնագրի մասնակից հանդիսացող քաղաքներից Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը, Երևանը և Վանաձորը պարտավորվել են մինչև 2020 թվականը 20%–ով կրճատել Ջերմոցային գազերի արտանետումների տարեկան ծավալը։

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը ողջունեց նման նախաձեռնությունը: Նա «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում միաժամանակ հայտնեց, որ համաշխարհային տվյալների համեմատ մեզ մոտ արտանետումների քանակն ավելի ցածր է:

«Քաղաքները միացել են այդ եվրոպական համաձայնագրին: Ողջունելի է, որ առաջինը հենց Ծաղկաձորը միացավ: Իրենք այդ առումով արդեն իսկ պարտավորվել են արտանետումների քանակը կրճատել: Այդ շրջանակներում կսկսվեն կրճատման գործընթացը»,– նշեց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի տեղեկացմամբ՝ ջերմոցային գազերի արտանետման ծավալները մեր երկրում միջինից ցածր են:
«Սա լավ գործընթաց է: Ծրագիր կմշակեն, որ նշված ժամանակահատվածում կարողանան ծավալները կրճատել»,– ասաց նա:

Ջերմոցային գազերի արտանետումները կլիմայի փոփոխության վրա բացասաբար ազդող գործոններից են: Արտանետումների պատճառով հիդրոօթերևութաբանական վտանգավոր երևույթներ կարող են ի հայտ գալ:

«Դրանք առողջության վրա շատ խիստ չեն անդրադառնում, բայց կլիմայի փոփոխության վրա անմիջապես ազդեցություն ունեն: Փարիզի համաձայնագրի շրջանակներում է տեղի ունենում: Կոչ արեցին ակտիվացնել գործողությունները կլիմայի կանխարգելման ուղղությամբ: Դա համաշխարհային խնդիր է, որը մեզ մոտ էլ է արտացոլվում: Կլիմայի փոփոխությունն արտահայտվում է նաև աղետներով, իսկ աղետները խիստ աճում են: Օրինակ՝ վերջին 50 տարվա ընթացքում մոլորակի վրա բոլոր տեսակի աղետները 3 անգամ աճել են: Սա նաև կլիմայի փոփոխության հետ է կապված: Դա մարդու բացասական գործունեության արդյունքի հետևանքով է տեղի ունենում»,– փոխանցեց Կարինե Դանիելյանը:

Ծրագրով հանրապետության մյուս քաղաքները՝ Տաշիրը, Կապանը, Ալավերդին, Փարաքարը, Գորիսը, Ախթալան, Մասիսը, Գավառը և Իջևանը պարտավորվել են մինչև 2030 թվականը արտանետումների տարեկան ծավալը կրճատել մինչև 30%–ով։


 
Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan