Երևան, 19.Հուլիս.2018,
--
:
--
,

Ռուսը, թուրքը, ամերիկացին նստեն` մի բան որոշեն ու մեզ ասեն՝ անենք...


Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

–Պարոն Սարգսյան, ո՞րն է նախընտրելին ու քաղաքական առումով գրագետը՝Արցախի Հանրապետությունը միացնե՞լ Հայաստանի Հանրապետությանը, թե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի Հանրապետությունը:

– Հայաստանը 1989–ին որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու վերաբերյալ: Սակայն 1991–ին միակողմանիորեն հրաժարվել է իր իսկ որոշումից: Եվ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ ճանապարհով էլ ստեղծվել է ստատուս քվոն: Եվ Հայաստանի որոշումից հետո ամբողջ աշխարհը ընդունեց այս վիճակը:
Ուստի այսօր ի՞նչ արժե այդ հարցադրումը՝ միացնե՞լ, թե ճանաչել: Հայաստանը ոչ միացնում է, ոչ ճանաչում է: Եվ անհնար է պատկերացնել, որ այս հարցը կլուծվի: Մարդկանց թվում է, թե Հայաստանը երբևէ կարող է Ղարաբաղը ճանաչել: Նորից եմ ասում՝ դա անհնարին բան է:

– Ինչո՞ւ է անհնարին:

– Որովհետև այստեղ մտածողության հարց է: Նրանք այդ մտածողության մարդիկ են:

– Նշանակում է պատճառաբանությունները սուտ բաներ են, այո՞: Երբ հիմնավորում են, թե ինչո՞ւ նպատակահարմար չէ ճանաչելը, ի՞նչ վտանգներով է այն հղի:

– Բա, իհարկե: Կացինը դնես՝ մատները կտրես, չեն ճանաչի: Նրանց հույսը մի բանի վրա է՝ ռուսը, թուրքը, ամերիկացին նստեն` մի բան որոշեն ու մեզ ասեն այդ մասին: Մենք էլ վազելով գնանք ստորագրենք:

– Մենք մեզ վրա պատասխանատվություն չվերցնենք: Մենք ո՞վ ենք, որ վերցնենք՝ սկզբունքով:

– Չեք հիշո՞ւմ՝ առաջին նախագահը նույն բանը նորից ասաց ընտրությունների ժամանակ՝ մենք ի՞նչ գործ ունենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանը հազար տարի էլ չի ճանաչելու Ղարաբաղը: Մեր խնդիրը Մինսկի խմբի հետ է: Է՛դ մարդիկ կասեն ինչ անենք:

– Ինչպե՞ս եք տեսնում ապագան:

– Ապագա չկա, չի լինելու, եթե այս մոտեցումը չփոխվի:

– Այդ մոտեցումը չի փոխվելու: Նույն մարդիկ են, քաղաքական նույն էլիտան է: Իսկ ձեզ նման մտածող մարդիկ էլ շատ քիչ են այսօր մեր երկրում:

– Ունենք այն, ինչ ունենք:Գիտե՞ք, երբ աշխարհը ընթացքի մեջ է, իսկ դուք, որպես սուբյեկտ չեք կայանում, չունեք ձեր հստակ դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ, ապա ոտքի տակ եք գնալու: Արդեն իսկ ոտքի տակ ենք. երկիրը դատարկվում է: Չէ՞ որ մենք չկանք, որպես սուբյեկտ գոյություն չունենք:
Դրսից մարդիկ գալիս, իրե՛նք են ասում, ասում են՝ ձեր երկրում մարդ չկա, ում հետ խոսես: Որպեսզի ասեք ու մենք հասկանանք, թե ի՞նչ եք ուզում: Ոչ մի բան չեք առաջարկում, մեր առաջարկածներին էլ նորմալ պատասխան չեք տալիս…

– Լավ, չկա՞ն քաղաքական գիտակցություն ունեցող մարդիկ, մեր ներուժն այսքա՞նն է ընդամենը: Թե՞ պարզապես ամեն ինչ ծուռ է դասավորված մեր երկրում:
– Մենք մեր ներուժը, մեր ճշգրիտ մտածողությունը կորցրել ենք: Եվ այսպես ենք դաստիարակվել դարերով: Արդեն մենք «ունենք» մեր հայկական խորքային կեղծ համոզմունքները: Եվ դրանցով էլ ապրում ենք: Սերնդեսերունդ իրար ասում ենք՝ տղա ջան, ի՞նչ եք այս սարերից կախվել. որտեղ հաց՝ այնտեղ կաց:

– Մի խումբ ռոմանտիկնե՞ր են պայքարողները:

– Ռոմանտիկների հարցը չէ: Պարզապես իրողություններ կան, որոնք մարդկանցից վեր են, և վերջիններս ստիպված ենթարկվում են դրանց:
Ես շատ լավ եմ հիշում 1987 թիվը, երբ արդեն ղարաբաղյան պայքարը ձևավորվում էր: Մի հինգ հոգի էինք ընդամենը, որ խոսում էինք մարդկանց հետ: Մարդիկ մեզ նայում էին որպես հիմարների: Բայց մենք այդ իրավիճակը հաղթահարեցինք: Եվ դրա համար մոտավորապես մի կես տարի հարկավոր եղավ: Կես տարի աշխատում էինք ժողովրդի հետ: Եվ բանն այն է, որ ժողովուրդը միանգամից մեր ասածները լուրջ ընդունեց: Իհարկե, ժողովրդի մի մասի մասին է խոսքը: Մյուս մասն այդպես էլ չընդունեց:
Ըմբռնեցին, հասկացան, զենքը վերցրեցին ու գնացին պայքարեցին: Ավելին՝ լիդերներին ասում էին՝ դուք այստեղ կանգնեք, գործ չունեք կռվելու հետ. բա որ ձեզ սպանեն, մենք ի՞նչ ենք անելու:
Եվ այս մարդիկ նույն մարդիկ էին, չէ՞, ինչ նախկինում էին: Այնպես որ, այդ գիտակցությունը ինքնաբերաբար է գալիս: Գալիս, գալիս ու որակ է դառնում:
Բայց ցավն այն է, որ նույն այդ գիտակցությանը եկած ժողովուրդը ժամանակ անց վերադարձավ իր նախկին վիճակներին: Նույն այդ մարդիկ, որ թուրքի «գլուխն էին կտրում», հիմա մի չինովնիկ է գալիս, առաջը չոքում են:
Եվ իշխանության հանդեպ սարսափը հարյուրապատիկ մեծ է, քան վախը՝ թշնամուց: Եվ դա կրկին գալիս է օսմանիզմից: Հարյուրավոր տարիներ են անցել, դարեր են անցել, բայց մեր հոգեբանության մեջ մնացել է սարսափը վերևներից:
Սա՛ պետք է փոխել, սա՛ պետք է արմատախիլ անել մեր միջից, մեր ժողովրդի հոգեբանությունից: Առանց այդ անելու՝ մենք ճանապարհ գնալ չենք կարող:





Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan