Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,
Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Փաշինյան. Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը (տեսանյութ) Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին

Մեր շահածն ու կորցրածը հայ–թուրքական հարաբերությունների բացակայությունից


Մեր հյուրն է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը

– Պարոն Մանոյան, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ–թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին: Դա ուշացա՞ծ քայլ էր ձեր կարծիքով:

– Այո, կարիք չկար մինչև գարուն սպասել: Բայց հիմա նախագահն ասել է, որ մինչև գարուն առ ոչինչ կլինեն արձանագրությունները: Եվ կարծում եմ, որ պատճառ չկա, որ այն չիրագործվի:

– Ձեր կուսակցությունը՝ ՀՀԴ–ն, ի սկզբանե դեմ էր արձանագրություններին: Եվ այս տարիների ընթացքում, քանի դեռ դրանք պահպանվում էին մեր քաղաքական օրակարգում, մեր երկիրը ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց դրանց հետևանքով:

– Թուրքիային հնարավորություն տրվեց որոշ բաներ ստանալ: Եվ ստանալ՝ առանց դիմացը որևէ բան տալու: Մինչև 2014 թվականը Թուրքիային հաջողվում էր օգտագործել այդ արձանագրությունները, որպեսզի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իր վրա եղած ճնշումը մասամբ մեղմանար:
Իսկ արդեն 2014–15–ին, երբ արդեն պարզ էր, որ չվավերացնելու հիմնական մեղավորը Թուրքիան էր, և արդեն ցեղասպանության 100–ամյա տարելիցի շեմին էինք նաև, այլևս չկարողացավ օգտագործել արձանագրությունների իրողությունը:
Եվ, փաստորեն, այս ժամանակահատվածում ակնհայտ եղավ այն, ինչ իրականում մենք ասում էինք ի սկզբանե: Որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:
Եվ այն երեք նախապայմաններից, որոնք առաջ էին քաշված, կարելի է ասել, դեռևս անկախությունից առաջ, երկուսը բավարարվում էին արձանագրությունների մեջ: Իսկ մյուսը՝ Արցախի հարցը, փաստորեն Թուրքիան առաջ քաշեց արձանագրությունները վավերացնելու համար:
Սակայն, ի վերջո, հնարավոր եղավ արձանագրություններով Թուրքիայի ստանալիքը սահմանափակել: Եվ դա՝ նրա իսկ վարած քաղաքականության պատճառով: Որովհետև արդեն բոլորի համար ակնհայտ եղավ, որ թուրքական կողմն է, որ չի վավերացնում արձանագրությունները:
Նաև, ինչպես ասացի, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը աշխարհում այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ չկարողացավ ճանաչման դեմն առնել:

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում ապագան. ինչպիսի՞ պարագաներում կարող են հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվել:

– Երբ Թուրքիայում իշխանության գա քաղաքական մի ուժ, որն իսկապես պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ ձևավորել դիվանագիտական հարաբերություններ:
Եվ այս առումով, կարծում եմ, որ Հայաստանն այլևս անելիք չունի: Հավանաբար բացի նրանից, որ շարունակի պնդել, թե ինքը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:

Իսկ մինչ այդ, քանի դեռ Թուրքիայում իշխանության չի եկել նման ուժ, որպես պետության կամ որպես հասարակության, մեր անելիքն այն պետք է լինի, որ թուրք ժողովրդին ծանոթացնենք իր պատմությանը: Քանզի հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը, որը վարել է թուրքական հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում, նաև հենց իրենց՝ թուրք ժողովրդի պատմությանն է վերաբերում: Նրանք ժխտում են նաև իրենց իսկ այդ ժամանակաշրջանի պատմությունը: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի թուրքական հասարակությունը ևս հնարավորություն ունենա ծանոթանալ իր պատմությանը:

Այնպես որ, ընդամենը մենք ա՛յս կարող ենք անել: Մնացածը թուրքերի խնդիրն է, որ կարողանան իրենց երկրում ձևավորել այնպիսի իշխանություն, որը պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Թե չէ, գոնե առաջիկա տարիներին, այս հարցում ճիգեր թափելն այնքան էլ լուրջ չէ հայկական կողմի համար: Եթե հաշվի առնենք հատկապես այն բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում: Այսօր այս երկիրն այնքան խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը նրա առաջնահերթություններից չէ:

– Շատերը համարում են, որ այդքան էլ մեզ համար կենսական չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Բերում են Իսրայելի օրինակը: Նաև փաստում են, որ այնպես չէ, որ մենք ամբողջությամբ ենք շրջափակման մեջ. ունենք ելքի երկու ուղի և այլն, և այլն: Այս առթիվ ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

– Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նշանակում է թշնամանք կողմերի միջև: Եվ թշնամանքի վերացումն է առավել կարևոր: Բայց ոչ այնքան կարևոր, որ դրա դիմաց մենք ինչ–որ բան վճարենք մեր ազգային շահերի հաշվին:
Եվ պատահական չէր, որ սկզբնական շրջանում մեր կուսակցության՝ դաշնակցության տեսակետը հետևյալն էր՝ Թուրքիան նախ հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչի, որից հետո նոր միայն նրա հետ հաստատենք դիվանագիտական հարաբերություններ:
Սակայն հետագայում մենք որոշ չափով փոխեցինք մեր տեսակետը՝ այն համաձայնեցնելով պետության՝ անկախության առաջին իսկ տարիներից որդեգրած քաղաքականությանը: Այն է՝ պետք է հաստատենք հարաբերություններ առանց նախապայմանների:

Սա նվազագույնն էր, որ Թուրքիան պարտավոր էր անել: Սակայն սա ևս մերժում է:
Եվ նման պարագաներում մտածել, թե մեր ամեն ինչը կախված է Թուրքիայից, նրա հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից կամ փակ սահմաններից են գալիս մեր բոլոր խնդիրները, սխալ կլինի:

Միշտ էլ մեր կուսակցությունը հրապարակավ հայտարարել է, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել երկրի ներսում: Անկախ նրանից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կան, թե չկան:

Նաև ասել ենք, որ պետք է պատրաստ լինենք այս երկրի հետ ձևավորվելիք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններին: Այդ նպատակով 2009 թվականին, այսինքն՝ արձանագրությունների ստորագրումից դեռ առաջ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել: Պարզվել է, որ եթե վաղը սահմանները բացվեն, ապա մենք մեծ շուկա չենք շահելու: Որովհետև մեր արտադրանքը Թուրքիայում վաճառելու հնարավորություններ չունենք: Դրանք չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք Թուրքիան սահմանել է ներմուծվող ապրանքների նկատմամբ:


Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Փաշինյան. Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը (տեսանյութ) Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը» Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan