Yerevan, 20.October.2018,
--
:
--
,

Իրանական գազի սպառումը նվազեցնում է ռուսական գազից կախվածությունը


Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները:

Արդյո՞ք սա կարող է անդրադառնալ Ռուսաստանից ներկրվող գազի ծավալների կամ սակագների վրա հարցին պատասխանել է անկախ փորձագետ Հայկ Բալանյանը, ում խոսքով գինը սահմանում է հանրային ծառայությունների հանձնաժողովը։
«Ի վերջո, դա հայ–ռուսական բանակցությունների արդյունք է և ուղղակի կապ չկա։ Ուրիշ հարց է, երբ մենք ունենում ենք այլընտրանքային գազամատակարարման աղբյուրներ։ Այդ բանակցությունների արդյունքում մեր դիրքերն ավելի բարենպաստ են, և ռուսական իշխանությունների հետ խոսելիս մեր իշխանությունները հավելյալ փաստարկներ կունենան։ Այս իմաստով՝ անուղղակի կապ կա»,– ասաց նա։

Բալանյանը կարծում է, որ պետք է ընդարձակել այն ցանկը, որով կատարվում է փաստացի ապրանքաշրջանառություն։ Իրանից գազ գնելով՝ փոխարենը տրամադրում ենք հոսանք, բարտեր է կատարվում։ Սակայն, նա համոզված է, որ պետք է ոչ միայն հոսանք տրամադրել, այլև պայմանագիրն ընդարձակելով ներառել նոր ապրանքատեսակներ, լուրջ աշխատանքներ տանել ավելի բարենպաստ պայմաններում գազ ստանալու համար, մյուս կողմից էլ խթանելու արտահանումը Պարսկաստան։
Սա ըստ փորձագետի՝ հնարավորություն կտա մի կողմից նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, մյուս կողմից էլ՝ խրախուսել Պարսկաստանի հետ արտահանումը։
Հարցին, թե իրանական գազի սպառման ծավալների ավելացումը կարո՞ղ է ինչ–որ չափով դուր չգալ Ռուսաստանին, պատասխանեց՝ իհարկե, կարող է, որովհետև նա գումար է կորցնելու և այդ բանից ոգևորված չէ։

«Այլ հարց է, որ պետք է բանակցել ու բացատրել, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ կախված լինել ռուսական գազից մեկ պարզ պատճառով. մենք հիշում ենք, որ պատերազմի ժամանակ գազատարը քանի անգամ պայթեցվեց։ Այդ ճանապարհը խոցելի է, անցնում է երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով, և մենք պետք է ունենանք այդ այլընտրանքը, որովհետև իրենց մատակարարումները խոցելի են»,– նկատեց մեր զրուցակիցը։

Հայկական գազատարը անցնում է Վրաստանով։ Ըստ Բալանյանի՝ առաջին իսկ ընդհարման ժամանակ չի բացառվում, որ գազատարը վնասվելու է, և մենք կմնանք ձեռնունայն՝ առանց գազի։ Նշում է, որ գազի սպառումը ավելացնելու դիրքորոշումը շատ լեգիտիմ է ու տրամաբանական, որովհետև այն շատ ավելի երաշխավորված է և կախված չէ ո՛չ Վրաստանի քմահաճույքներից, ո՛չ էլ՝ Վրաստանի տարածքում ենթադրվող դիվերսիաներից։

Բացի հոսանքից, փոխարենը ի՞նչ կարող ենք առաջարկել գազի դիմաց հարցին, Բալանյանը պատասխանեց. «Պետք է Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունները, դեսպանատունը շատ պարզ վարժություն անի. պետք է բացի Իրանի ներմուծման կառուցվածքը, ծավալներն ու ապրանքատեսակները տեսնի, հասկանա, թե դրանցից որը մենք կարող ենք արտադրել։ Պետք է համատեղ ձեռնարկությունների միջոցով տեղում փորձել արտադրել այն, ինչ Իրանը ներմուծում է այլ երկրներից։ Ես կարծում եմ, որ այդտեղ պոտենցիալ կա, և մենք կարող ենք այդ շուկան օգտագործել»,– ասաց նա։



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan