Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Էլեկտրոնային առևտրով զբաղվողների քանակն ավելացել է

Հայաստանի բնակչությունը սկսել է ակտիվ էլեկտրոնային առևտրով զբաղվել:
Lրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում այցելությունների թվով  էլեկտրոնային առևտրի հիմնական հարթակները գտնվում են ամենաայցելված կայքերի թոփ-50-ում:

«Այցելուների քանակն օրեցօր աճում է: Էլեկտրոնային հարթակների միջնորդ կազմակերպությունների տվյալներով` Հայաստանում «սև ուրբաթ» օրը իրականացվել է ողջ տարվա 10 տոկոսի առևտուրը»,- նշեց Մարտիրոսյանը:

Ըստ փորձագետի` Հայաստանը սկսել է հետաքրքրություն ներկայացնել հաքերային խմբերի համար:

«Եթե մինչ այդ  շատ հաքերային խմբերի համար Հայաստանն այնքան էլ հետաքրքրիր չէր, որովհետև հիմնականում խոշոր մուծումները կատարվում էին առձեռն, ապա հիմա մեր երկիրը իրենց համար հետաքրքրություն է  ներկայացնում: Արդեն իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նման հաքերային հարձակման փորձեր են եղել, որոնց ժամանակ արձանագրվել են բանկային քարտերի տվյալների գողության դեպքեր»,- ասաց Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով` սա լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ Հայաստանի բնակչության համար էլեկտրոնային առևտուրը նոր դաշտ է, և այդ հանգամանքը կարող է չարագործների կողմից օգտագործվել:

Փորձագետը խորհուրդ է տալիս օգտվել հայտնի էլեկտրոնային խանութներից, ընդ որում պետք է ուշադիր լինել, որ այդ կայքը կլոնավորված չլինի:

«Շատ կարևոր է  նաև բանկային քարտի պաշտպանությունը: Դրա համար անհրաժեշտ է բանկում բացել «Online banking» և առանձին քարտ պահել էլեկտրոնային առևտրի համար»,- նշեց Մարտիրոսյանը:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan