Yerevan, 15.October.2018,
--
:
--
,

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի հիշատակին նվիրված ցերեկույթ

 

Հրանտ Մաթևոսյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հավաքվել էին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, մտավորականներ, դպրոցականներ, Հրանտ Մաթևոսյանի տաղանդի երկրպագուներ:

Ելույթ ունեցողները՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժենյա Քալանթարյանը, բանաստեղծ և արձակագիր Ռոլանդ Շառոյանը իրենց խոսքում ընդգծեցին, որ Հրանտ Մաթևոսյանի գրականությունը մեր գեղարվեստական խոսքի և մշակույթի անանց արժեքներից է: Նրանց բնութագրմամբ, Հրանտ Մաթևոսյանը մարդկային բացառիկ հատկանիշների տեր անհատականություն էր, բարձր մտավորական, իր ժողովրդի իղձերի իրականացման համար պայքարող առաջամարտիկներից մեկը: Նրա «Օգոստոս», «Ծառերը», «Մեր վազքը», «Տերը» և մյուս ժողովածուներում ամփոփված ստեղծագործությունները մեծ ներդրում են ոչ միայն հայ ժամանակակից գրականության, այլև եվրոպական և համաշխարհային գրականության մեջ:

Հրանտ Մաթևոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը, երախտագիտություն հայտնելով Հրանտ Մաթևոսյանի հիշատակը վառ պահելու համար, միաժամանակ նշեց գրողի՝ Աբովյանի անվան պուրակում կառուցվող թանգարանի կառուցման աշխատանքների ընթացքն արագացնելու անհրաժեշտության մասին:

 Ցերեկույթի ավարտին ելույթ ունեցան Երևանի Հ. Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտները:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan