Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,

Պուտինը սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելելով Ծիծեռնակաբերդ. Զատուլին

 


 Ռուսաստանը պատրաստ է հնարավորության դեպքում նպաստել հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը: Այս մասին «Սպուտնիկ»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Մենք եղել ենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն աջակցող կողմ: Դրա ստորագրման նախաձեռնողը Միացյալ Նահանգներն էր: Բարաք Օբամայի համար կարևոր էր իր աջակցությունը ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, որպեսզի հեռանար Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ տված խոստումից, որն այդպես էլ չկատարեց»,- ասաց Զատուլինը: Նա հիշեցրեց, որ արձանագրությունների ստորագրումից հետո մի շարք հանգամանքներից ելնելով, մասնավորապես Ադրբեջանում փաստաթղթի ստորագրումը որպես դավաճանություն որակվելուց հետո Էրդողանը խախտեց գործընթացը՝ կանխելով արձանագրությունների հետագա առաջընթացը:

«Դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունները սառած կետում են: Մենք դրա կողմնակիցը չենք: Ցավոք, փոխկապակցվածություն կա՝ թուրքական կողմի ցանկացած քայլ բացասական է ընկալվում Ադրբեջանի կողմից»,- նշեց ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Նա փաստեց, որ Ռուսաստանի համար Թուրքիան պատմականորեն եղել և այսօր էլ մնում է որպես դժվար գործընկեր: Զատուլինն ասաց, որ ներկայում էլ ռուս-թուրքական հարաբերությունները հարթ չեն ընթանում: Մասնավորապես, որոշակի սրացումներ պայմանավորված են նաև Հայոց ցեղասպանության հարցում ՌԴ պաշտոնական դիրքորոշմամբ: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրը Պուտինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եկել էր Ծիծեռնակաբերդ, որտեղ ելույթ ունեցավ: Արդեն այդ ժամանակ թուրքական կողմն ակնարկներ էր անում այն մասին, թե հասկանալով ձեր դիրքորոշումն ակնկալում ենք, որ անձամբ ՌԴ նախագահը դրան չի մասնակցի: Պուտինն այս հարցում դրսևորեց սկզբունքայնություն: Դրանից հետո սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների վատացում, որի գագաթնակետը դարձավ ռուսական ինքնաթիռի խոցումը»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին՝ Զատուլինը նշեց, որ այսօր թե Ռուսաստանը, թե Թուրքիան փորձում են համագործակցությունից օգուտ քաղել՝ դրանով ավելացնելով իրենց կշիռն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

«Անձամբ ես չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը երաշխավորված է: Ես Թուրքիան չեմ համարում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, ես անկասկած տեսնում եմ տարբերությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ու Թուրքիայի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունների մեջ»,- նշեց Զատուլինը:

loading...
Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանի ասուլիսը Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է. Փաստաբան Ուղիղ միացում Երևանից ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan