Yerevan, 23.September.2018,
--
:
--
,

Դվին փառատոնը՝ ամենասպասված պարային իրադարձություն (ֆոտոշարք)



Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ ամենամյա պարային «Դվին 2017» փառատոնը: Այն կազմակերպվում է երկրագնդում հայկական ամենամեծ՝ Հ. Գասպարյանի անվան  պարի ակադեմիայի կողմից, որտեղ վերոնշյալ հաստատությունը ներկայացնում էր համերգային ծրագրի մեծ մասը:

Պարացանկում հիմնականում գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանի և ժող. բնորոշ ժանրի բեմադրող և պարուսույց Արտակ Ավետիսյանի բեմադրություններն էին, ինչպես նաև իրենց բեմադրությունները ներկայացրեցին Մարիա Պետրոսյանը և Նարեկ Մադյանը:  Սակայն ավանդաբար համերգին մասնակցում էին տարբեր պարային համույթներ, որոնց թվում այս անգամ մոսկովյան «Цветы Армении» և  «Кавказ ленд» , ինչպես նաև սանկտպետերբուրգյան «Ноян» պարային համույթները:

Համերգային ծրագիրը գեղեցկացնելու նպատակով Հայաստանից հրավիրված էին նաև հայկական էստրադայի աստղեր Ալլա Լևոնյանը, Լիլիթ Կարապետյանը, Նշան Հայրապետյանը,  Սեդրակ Պապյանը: Համերգը վարում էին տաղանդավոր հեռուստահաղորդավարներ Վրույր Թադևոսյանը և Լյուսի Հայրապետյանը: Այդ օրը մոսկովյան բեմը վերածվեց երգի և պարի աղմկոտ խաչմերուկի:

Բեմ բարձրացան 300 սան, որտեղ միջմշակութային շփման հարթակ ստեղծվեց տարիքային տարբեր խմբերի  երեխաների համար: Այս փառատոնը մրցույթային չէր ինչպես ամեն տարի Երևանում անցկացվող Դվին մրցանակաբաշխությունը, այլ ընկերական և փորձի փոխանակման հանդիպումն էր պարարվեստի աշխարհում: Եվ ինչպես շեշտում է մտահղացման հեղինակ ՝ Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը «Մոսկվայի սրտում պարին սիրահարված մարդիկ կրկին թևեր ստացան ճախրելու համար»:

 Այսպիսով «Դվին» ամենամյա փառատոնը թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում աստիճանաբար ընդլայվում և ձեռք է բերում մեծ լսարան,  որով և դառնում է պարային ամենասպասված իրադարձությունը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan