Ереван, 19.Апрель.2019,
--
:
--
,

Թրամփի հայտարարությունը կոնֆլիկտի նոր օջախ ստեղծելու նպատակ ուներ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Երուսաղեմը պաշտոնապես հայտարարել Իսրայելի մայրաքաղաք: Այս հայտարարությունն, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ անօրինական է: Սրան հետևել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը: Սրան էլ հաջորդել է Թուրքիայի կոչը՝ Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն բացելու մասին:

Իր հերթին Էրդողանն ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն այսպես է մեկնաբանել՝ ասելով, թե այդ քայլը պաղեստինյան ժողովրդին պատժելու փորձ է, որը տասնամյակներ շարունակ հակադրվում է Իսրայելի օկուպացման քաղաքականությանը:
«Իսրայելը պետություն է, որը ահաբեկչական քաղաքականություն է վարում:
Ահաբեկչության դեմ ակտիվ պայքարի ժամանակահատվածում Թրամփի այս որոշումը ձեռնտու էր մոլեռանդներին»,– ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu–ն:

Այս փոխադարձ հայտարարություններն էլ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակում հայտնված տարածաշրջանի շուրջ ընթացող զարգացումները:
Պատերազմ, հակասություններ և ահա գերտերությունների ղեկավարները կարծես թե կրակին յուղ են լցնում: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նույնպես հաստատեց, որ այս ամենը սրում է վիճակը, բայց ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը հենց այդ նպատակն էլ ունեցել է՝ ցանկանալով արաբական աշխարհում կոնֆլիկտ ստեղծել:

«Տեսե՛ք, Ռուսաստանը Սիրիայում հաջողություն ունեցավ: ԱՄՆ–ն այս մեկ հրամանով ստեղծում է էսկալացիայի (ռազմական գործողությունների ուժեղացում՝ բորբոքում,– հեղ.) նոր օջախ: Սա աշխարհաքաղաքական գործընթաց է:

Ինձ թվում է՝ արաբական աշխարհի պոտենցիալն այնքան չէ, որ կարողանան Իսրայելին, իսրայելաամերիկյան տանդեմին դիմակայել: Մի քիչ կփնթփնթան, մի քիչ ինչ–որ տեռոր կսարքեն, բայց նրանք չունեն այն պոտենցիալը՝ այդ որոշմանը դեմ կանգնելու համար: Իսկ թե ինչու է արել, կրկնում եմ, դա ևս մեկ էսկալացիոն օջախ ստեղծելու՝ իրավիճակը սրելու համար է»,– ասաց նա:

Իրավիճակի սրումից ի՞նչ շահ կունենա ԱՄՆ–ն հարցին, Սուքիասյանը պատասխանեց, որ այնտեղ աշխարհաքաղաքական գործընթաց է. Ռուսաստանը մի տեղ հաջողություն ունեցավ, ԱՄՆ–ն մեկ այլ տեղ պրոբլեմ է սարքում, որտեղ չգիտենք, թե Ռուսաստանի վարքագիծն ինչպիսին կլինի, Ռուսաստանը հավանաբար կա՛մ կարձագանքի, կա՛մ չի արձագանքի:

«Իսրայելը մեկ սկզբունք ունի: Իսրայելի պաշտպանության նախարարներից Իդետ Օնոն ժամանակին ասել է. «Որպեսզի Իսրայելը լինի կայուն, Իսրայելի հարևանների մոտ պիտի լինի անկայունություն»: Հիմա ԱՄՆ–ն այդպես է, չի թողնում, որ արաբական աշխարհում կենտրոն–պետություն առաջանա: Մի ժամանակ Իրաքն էր, որտեղ Սադամ Հուսեյնը պետությունն ուժեղացրել էր, փող էր դնում, համալսարաններ կառուցում, ջնջեցին Իրաքը: Սիրիան փորձեց՝ նրան էլ ջնջեցին: Իհարկե Սիրիան փրկվել է ամեն դեպքում, բայց այլևս այդ պոտենցիալը չունի արաբական աշխարհում դերակատարություն ունենալու համար: Հիմա նորից այդպիսի օջախներ են ստեղծում՝ անկայունություն տարածելով»,– ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանի պատասխանից, ինչից հետո պարզ կլինի, կոնֆլիկտն ավելի շատ էսկալացիայի կգնա, կմնա այս վիճակում, թե կմարի:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan