Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Թրամփի հայտարարությունը կոնֆլիկտի նոր օջախ ստեղծելու նպատակ ուներ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Երուսաղեմը պաշտոնապես հայտարարել Իսրայելի մայրաքաղաք: Այս հայտարարությունն, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ անօրինական է: Սրան հետևել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը: Սրան էլ հաջորդել է Թուրքիայի կոչը՝ Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն բացելու մասին:

Իր հերթին Էրդողանն ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն այսպես է մեկնաբանել՝ ասելով, թե այդ քայլը պաղեստինյան ժողովրդին պատժելու փորձ է, որը տասնամյակներ շարունակ հակադրվում է Իսրայելի օկուպացման քաղաքականությանը:
«Իսրայելը պետություն է, որը ահաբեկչական քաղաքականություն է վարում:
Ահաբեկչության դեմ ակտիվ պայքարի ժամանակահատվածում Թրամփի այս որոշումը ձեռնտու էր մոլեռանդներին»,– ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu–ն:

Այս փոխադարձ հայտարարություններն էլ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակում հայտնված տարածաշրջանի շուրջ ընթացող զարգացումները:
Պատերազմ, հակասություններ և ահա գերտերությունների ղեկավարները կարծես թե կրակին յուղ են լցնում: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նույնպես հաստատեց, որ այս ամենը սրում է վիճակը, բայց ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը հենց այդ նպատակն էլ ունեցել է՝ ցանկանալով արաբական աշխարհում կոնֆլիկտ ստեղծել:

«Տեսե՛ք, Ռուսաստանը Սիրիայում հաջողություն ունեցավ: ԱՄՆ–ն այս մեկ հրամանով ստեղծում է էսկալացիայի (ռազմական գործողությունների ուժեղացում՝ բորբոքում,– հեղ.) նոր օջախ: Սա աշխարհաքաղաքական գործընթաց է:

Ինձ թվում է՝ արաբական աշխարհի պոտենցիալն այնքան չէ, որ կարողանան Իսրայելին, իսրայելաամերիկյան տանդեմին դիմակայել: Մի քիչ կփնթփնթան, մի քիչ ինչ–որ տեռոր կսարքեն, բայց նրանք չունեն այն պոտենցիալը՝ այդ որոշմանը դեմ կանգնելու համար: Իսկ թե ինչու է արել, կրկնում եմ, դա ևս մեկ էսկալացիոն օջախ ստեղծելու՝ իրավիճակը սրելու համար է»,– ասաց նա:

Իրավիճակի սրումից ի՞նչ շահ կունենա ԱՄՆ–ն հարցին, Սուքիասյանը պատասխանեց, որ այնտեղ աշխարհաքաղաքական գործընթաց է. Ռուսաստանը մի տեղ հաջողություն ունեցավ, ԱՄՆ–ն մեկ այլ տեղ պրոբլեմ է սարքում, որտեղ չգիտենք, թե Ռուսաստանի վարքագիծն ինչպիսին կլինի, Ռուսաստանը հավանաբար կա՛մ կարձագանքի, կա՛մ չի արձագանքի:

«Իսրայելը մեկ սկզբունք ունի: Իսրայելի պաշտպանության նախարարներից Իդետ Օնոն ժամանակին ասել է. «Որպեսզի Իսրայելը լինի կայուն, Իսրայելի հարևանների մոտ պիտի լինի անկայունություն»: Հիմա ԱՄՆ–ն այդպես է, չի թողնում, որ արաբական աշխարհում կենտրոն–պետություն առաջանա: Մի ժամանակ Իրաքն էր, որտեղ Սադամ Հուսեյնը պետությունն ուժեղացրել էր, փող էր դնում, համալսարաններ կառուցում, ջնջեցին Իրաքը: Սիրիան փորձեց՝ նրան էլ ջնջեցին: Իհարկե Սիրիան փրկվել է ամեն դեպքում, բայց այլևս այդ պոտենցիալը չունի արաբական աշխարհում դերակատարություն ունենալու համար: Հիմա նորից այդպիսի օջախներ են ստեղծում՝ անկայունություն տարածելով»,– ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանի պատասխանից, ինչից հետո պարզ կլինի, կոնֆլիկտն ավելի շատ էսկալացիայի կգնա, կմնա այս վիճակում, թե կմարի:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում». սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan