Երևան, 19.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

«Պաշտոնաթող ու գործող» ահաբեկիչներն ընդդեմ Ասադի


ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ–ին մեղադրել է Սիրիայի Էլ–Հասակա նահանգի փախստականների ճամբարում նոր հակաասադական զինված խումբ ձևավորելու համար: Ռուսները պնդում են, որ նախապատրաստական վարժանքներից հետո «Նոր սիրիական բանակի» կազմավորումները կտեղափոխվեն Սիրիայի հարավ՝ կառավարական բանակի դեմ գրոհելու նպատակով։ Ընդ որում, ռուսական կողմը պնդում է, որ ԱՄՆ–ն օգտվում է ոչ միայն Ջեբհաթ ան–Նուսրայի, այլև ԴԱԻՇ–ի գրոհայինների ծառայություններից, ինչն իսկապես սենսացիոն տեղեկություն է և, ցավոք, ո՛չ միակ վկայությունը ԱՄՆ–ի տարօրինակ գործողությունների վերաբերյալ: Հանգստյան օրերին թուրքական մամուլն, օրինակ, տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ–ը Իդլիբի նահանգում արգելակում է Սիրիայի ազատ բանակի պայքարը նուսրայականների դեմ (իհարկե, Անկարայում բացահայտ չեն խոստովանում, որ հակաասադական տրամադրություններով ՍԱԲ–ը ժամանակին Թուրքիայի ուղիղ միջամտությամբ է այստեղ ձևավորվել՝ երկար ժամանակ ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից մեկը դառնալով, բայց դա մի կողմ թողնենք), և պարարտ հող է նախապատրաստում նոր ահաբեկչական խմբավորումների ձևավորման համար: Մի բան, որ նաև Իրանում հաստատեցին, և FARS News–ն էլ կոնկրետ տեսահոլովակով փաստեց իր տեղեկությունները վերոնշյալի մասին: Հանգստյան օրերի սիրիական «անակնկալները», սակայն, այսքանով չսահմանափակվեցին: Թուրքական Yeni Afak պարբերականն ու արաբական մի քանի աղբյուրներ հաղորդեցին, թե ԴԱԻՇ–ի առաջնորդ, Իրաքից դեղնավուն տաքսիով Սիրիա հասած և հերթական անգամ այստեղ իր հետքերը մաքրած Աբու Բաքր ալ–Բաղդադին իրականում Սիրիայի ամերիկյան ռազմաբազաներից մեկում է գտնվում: Իբր՝ նա դեռ Իրաքում էր ձերբակալվել ամերիկյան զինուժի կողմից, այնտեղից տեղափոխվելով Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս էլ–Այն քաղաքի ամերիկյան բազա, իսկ բոլորովին վերջերս՝ Էլ–Հասակայի մերձակայքում գտնվող հենակետ: Yeni Afak–ի պնդմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունները, Աբու Բաքրի հետ միասին, նաև ԴԱԻՇ–ի 7 կարևոր հրամանատարների են ձերբակալել, որոնցից մեկն իրաքյան ծագում ունի և կարողացել է մինչև Սիրիա հասնելն իրենց մասին լուրեր փոխանցել: Հիմա. այս տեղեկությունները հետաքրքիր, բայց որևէ էական նշանակություն չէին ունենա, եթե դրան այլ դետալներ չհամադրելով՝ չփորձեինք հասկանալ իրերի ներկայի դրությունը: Կարծում ենք, հատկապես ռուսական զորքերի դուրսբերման ֆոնին (ինչին մենք առանձնապես հավատ չէինք ընծայի), միջազգային կոալիցիան փորձում է հերթական անգամ ռևանշի հնարավորություն ստեղծել Սիրիայում՝ սրբագրելով ռուսական հաղթանակն ու հասնելով Ասադի տապալմանը: Ընդ որում, ինչպես երևում է, ԱՄՆ–ն այդ ընթացքում հին սխալներն է գործում՝ կրկին տարվելով կասկածելի և ակնհայտ հանցագործ տարրերի ուղղորդմամբ: Հետաքրքիր է, որ, փաստորեն, նույն գործին են լծվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (օրերս նա Բաշար ալ–Ասադին դարձյալ Սիրիայի ժողովրդի թշնամի որակեց՝ հայտարարելով, թե նրա պաշտոնավարումն այս պահին էլ որևէ քննադատության չի դիմանում) և, այսպես կոչված, սիրիական ընդդիմությունը, որը 2 շաբաթ Ժնևում դեգերելուց հետո (բանակցությունների 8–րդ ռաունդի վերջում), նոր թափով պնդեց Ասադի հրաժարականի անհրաժեշտությունը մինչանցումային փուլում: Պաշտոնական Դամասկոսն, իհարկե, հայտարարեց, թե չի ստորագրի նման համաձայնություն ներառող որևէ փաստաթուղթ, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան էլ սպառնաց, թե՝ նախապայման առաջադրող որևէ կողմ կզրկվի միջազգային հանրության աջակցությունից: Սակայն, ինչպես երևում է, սիրիական ընդդիմության երակներով ոգեշնչման նոր արյուն է ներմղվել, իսկ ոմանց համար էլ միջազգային հանրություն ասվածը սեփական դեմքն է…

Գոհար Սիմոնյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan