Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,

Բացահայտում. նոր Սահմանադրությամբ մենք կարող ենք ունենալ կուսակցության ղեկավար, որը կարող է ցմահ ղեկավարել երկիրը


Թեև որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով ՀՀ նախագահի՝ մարզպետների հետ հանդիպումը լոկ նախընտրական բնույթ էր կրում, քանի որ 2018–ին ԱԺ–ն նախագահ և վարչապետ պետք է ընտրի, սակայն քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով այդ հանդիպումն ամենևին էլ նախընտրական չէր, բայց այն այդպես էլ չմեկնաբանվեց, քանի որ շատերը դրան լուրջ չվերաբերվեցին:

«Սերժ Սարգսյանի ելույթը շատերի կողմից լուրջ չընդունվեց և չմեկնաբանվեց, քանի որ մեր երկրում ամենակոռումպացվածներն ու կաշառակերները համայնքապետերն ու մարզպետերը չեն: Ու չնայած այդ կառույցներում էլ կա կաշառակերություն, բայց դա գերատեսչությունների հետ համեմատելու չէ: Տեսեք ինչ վիճակ է, օրինակ, բանակում:

Բայց այդ ելույթի մեջ մի վտանգավոր բան կար: Փաստորեն երկրի նախագահը պարզ ասաց, որ այդ մարդիկ հանցագործություն են կատարել: Ի դեպ հանցագործության մասին իմանալ՝ չհայտնելու դեպքում քրեական հոդված կա նախատեսված: Եվ մի կողմից հարցն իմանալ՝ չհայտնելու մեջ է, մյուս կողմից էլ երկրի նախագահի սահմանադրական պարտականությունն է հետևել, որ նման բաներ չլինեն: Նախագահի ելույթից տպավորությունն այնպիսին է, որ դա ոչ թե նախագահի, այլ՝ արևելյան որևէ երկրի ղեկավարի ելույթ էր, ով հավաքել էր բոլորին, որ ասեր, որ իրենց լավ չեն պահել»,– ասաց քաղաքագետը:

Խոսելով նախագահի հնչեցրած՝ մի քանի տարի հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը 10 հազար դոլարի հասցնելու մասին, նա ասաց, որ միգուցե Ս. Սարգսյանը նկատի ունի բնակչության թվի նվազումը, քանի որ եթե արտագաղթի հետևանքով մարդկանց թիվը նվազի, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը կաճի:

«Ուր են այն խոստումները, որոնք նախագահը այս տարիներին հնչեցրել է: Առնվազն 10 լուրջ խոստում ժողովրդին նախագահը տվել է, բայց ոչինչ էլ չի արվել: Այնպես որ, սա նրա նմանատիպ հայտարարություններից է: Դրանք խոսքեր են, որոնք ընդամենը ասվում են, քանի որ լավ են նայվում: Այդքան բան: Ի դեպ, դա շատ տիպիկ կոմունիստական ղեկավարման ձև է, բայց խնդիրն այն է, որ նորմալ երկրում եթե նախագահի խոստումը չի իրագործվում, ապա հրաժարական են տալիս: Ի տարբերություն նորմալ երկրների, մեզ մոտ որևէ մեկը հրաժարական չի տվել ժողովրդին տված իր խոստումը չկատարելու համար: Եվ ստացվում է, որ նախագահը ձեռ է առնում ժողովրդին»,– ասաց Ա. Պապյանը:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը, թե՝ այլևս փակվում են իրենից ներում հայցելու«դռները», քաղաքագետի կարծիքով դա հակասահմանադրական հայտարարություն էր:

«Նախագահի պաշտոնը գործադիր մարմնին է պատկանում և ստացվում է, որ այնուամենայնիվ, ինչ–որ բաներ եղել են, և գործադիր իշխանությունը, ոտնահարելով Սահմանադրությունը, գործը փակել է տվել: Սա կրկին հայտարարություն է քրեական հանցագործության մասին: Նման դեպքերում նորմալ երկրներում լինում է տվյալ կուսակցության և անձի մայրամուտը, իսկ մեզ մոտ, ոչինչ էլ չի լինում: Եվ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է: Ի դեպ, նոր Սահմանադրությամբ մենք կարող ենք ունենալ ղեկավար, ով ոչ մի պաշտոն չի զբաղեցնի, բայց կղեկավարի երկիրը»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ նոր Սահմանադրությամբ երկրի ղեկավարումը փաստացի ստանձնում է այն կուսակցության ղեկավարը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում:

«Նոր Սահմանադրությամբ երկիրը փաստացի ղեկավարում է ոչ թե նախագահը, այլ՝ կուսակցապետը: Հետևաբար կարող ենք ունենալ մի անձ, որը որևէ պետական պաշտոն չզբաղեցնի, բայց փաստացի ղեկավարի երկիրը: Օրինակ՝ Սատալինն իր բացարձակ կառավարման 29 տարվա ընթացքում ընդամենը 4 տարի է պետական պաշտոն ունեցել՝ 1941–ից 1945 թվականներին: Մնացած ժամանակ նա եղել է Կենտկոմի գլխավոր քարտուղար: Եվ երբ 30–ական թվականներին մարշալների և նախարարների էր գնդակահարել տալիս, այդ ժամանակ նա որևէ պետական պաշտոն չուներ: Ինքն ընդամենը կուսակցության գլխավոր քարտուղար էր: Եվ փաստորեն Սահմանադրության վերջին փոփոխությունը հենց դրա համար է արվել, քանի որ նախորդ Սահմանադրությամբ երկրի նախագահը կարող էր 2 անգամ ընտրվել, իսկ այս մոդելի համաձայն մենք կարող ենք ունենալ կուսակցության ղեկավար, որը հավերժորեն և ցմահ կարող է ղեկավարել երկիրը, ձեռքի հետ մի քանի տարին մեկ փոխելով երկրի վարչապետին»,– ասաց Ա. Պապյանը:

Մեկ «հայտնություն» ևս: Քաղաքագետի ներկայացմամբ նոր Սահմանադրությամբ մենք նաև կունենանք գործադիր և օրենսդիր մարմինների միաձուլում, իսկ տարանջատման մեխանիզմները կլղոզվեն: Պապյանի դիտարկմամբ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը դարձան ՀՀԿ անդամներ և անմիջապես նշանակվեցին կուսակցության փոխնախագահներ, ինչը խոսում է այն մասին, որ կուսակցությունն էլ կուսակցություն չի:

«Որովհետև նորմալ կուսակցության դեպքում հնարավոր չէ մեկ օրում կուսակցությանն անդամակցել և միանգամից փոխնախագահ դառնալ: Կուսակցական այդ պաշտոնում ընտրվում են տարիների աշխատանքից հետո: Իսկ այս դեպքը ցույց է տալիս, որ ՀՀԿ–ում էլ դեմոկրատիա գոյություն չունի: Եվ այն, որ փորձում են ներկայացնել, թե նոր Սահմանադրությունը թույլ է տալիս երկրում խորհրդարանական կառավարում իրականացնել, ապա դա նույնպես կասկածի տակ է, քանի որ իշխող կուսակցության ներսում անգամ չկա ընտրություն: Եվ այս պարագայում երկրում ի՞նչ դեմոկրատիայի մասին կարող է խոսք լինել»,– ասաց քաղաքագետը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ


loading...
Երևանում տեղացած ձյունը զվարճացրել է կենդանաբանական այգու բնակիչներին Աշոտ Մանուկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով Հենրիխ Մխիթարյանը հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է. Շարմազանով Շարմազանովը ցինիզմ է որակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունը ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը. Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ադրբեջանի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Սպանություն կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով Վ.Աբգարյանը ձերբակալվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan