Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Հայ–թուրքական արձանագրությունների հետկանչը մեսիջ է խոշոր տերություններին


Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, ՀՀ նախագահը հայտարարեց, որ այս գարնանը հետ ենք կանչելու հայ–թուրքական արձանագրությունները: Մեր այս քայլն ինչքանո՞վ է հիմնավորված և օբյեկտիվ:

– Սա մեսիջ է՝ ուղղված թուրքերին: Բայց սա էլ ասեմ, որ առաջին հերթին այն մեսիջ է՝ ուղղված հենց խոշոր տերություններին: Ցանկանում ենք ասել վերջիններիս, որ՝ տեսեք, եթե հայ–թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, իրականություն չեն դառնում արձանագրության մեջ ներառված դրույթները, ապա պատճառը մենք չենք, այլ թուրքերն են:

– Բայց թուրքական կողմը հայտարարել է, որ հայ–թուրքական արձանագրությունները գտնվում են խորհրդարանական իրենց հանձնաժողովում, այսինքն՝ այն դեռևս հանված չէ քաղաքական շրջանառությունից: Այս հանգամանքն իրավիճակ չի՞ փոխում:

– Դե, փաստորեն նրանք էլ դուռը չեն փակում: Հայկական կողմն ասում է՝ ե՛ս չէ, որ կոնտրակտը չեմ իրականացնում, նրանք էլ ասում են՝ մե՛նք էլ չէ, որ մերժում ենք այն:
Եվ մի բան հաստատ իմացեք՝ եթե իրադրությունը թուրքերի համար ձեռնտու եղավ, անմիջապես կիրառության մեջ են դնելու այդ փաստաթուղթը: Հանձնաժողովից վայրկենապես կհայտնվի Էրդողանի անկողնում:
Որովհետև թուրքական մշակույթն այդպիսին է՝ պոկել, գողանալ մինչև վերջ: Ինչ հնարավոր է՝ դիմացինից տանել հարյուր տոկոսով:

– Իսկ նպատակահարմա՞ր է, որ մենք էլ ենք այսպես դուռը փակում:

– Դա նպատակահարմար կլիներ, եթե ունենայինք միջուկային զենք: Պետությունը եթե թույլ է, սկսում է նեյնիմներ խաղալ: Հակառակ պարագայում նա կասեր՝ այսպե՛ս է. ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ մի ուզի:
 Բայց այս տարբերակով Հայաստանը դեռևս ոչ մեկի հետ չի կարող խոսել: Որովհետև թույլ պետություն է: Ի վերջո, տնտեսություն չունեցող երկիրը ո՞նց կարող է այլ կերպ վարվել: Օլիգարխիկ երկիրը, որի հիմնական գործունեությունը առևտուրն է, ինչպե՞ս կարող է հարց լուծել: Եվ մեր պարագան միշտ է այսպես լինելու, քանի դեռ ամուր և զարգացած տնտեսությամբ երկիր չենք կառուցել:
Տեսեք, թե Իսրայելն ինչ է անում: Ասում է, որ իրականության վրա է քաղաքականությունը վարվում. գրավել ենք այդ տարածքները, պետք է ընդունեք առկա վիճակը:
Նշանակում է՝ մեր երկրին էլ է մի բան մնում՝ ուժեղանալ, դառնալ իրավական պետություն: Այլ տարբերակ չունենք:

– Ընդհանրապես, հայ–թուրքական հարաբերություններն ի՞նչ պարագաներում կարող են կայանալ:

– Եթե վերջնաժամկետը նկատի ունեք, ապա ասեմ, որ թուրքերի նպատակը մեկն է՝ Հայաստանը, որպես պետություն, մեջտեղից հանել: Եվ այսօր Հայաստանի դեմ նրանք կռվում են ադրբեջանական ճակատով: Հյուծման քաղաքականություն են վարում: Այն է՝ անընդհատ կրակել, զոհերի պատճառ դառնալ, դրանով արտագաղթն արագացնել մեր երկրից, թույլ չտալ, որպեսզի ուժեղ տնտեսություն ձևավորվի նրանում:
Եվ թուրքական կողմի առումով ես ոչ մի պատրանք չունեմ, նրանց ուզածն այն է, ինչ ասում եմ:
Իսկ մեզ՝ հայկական կողմին ի՞նչ է մնում անել՝ լարել ուժերը և ստեղծել ուժեղ տնտեսությամբ ուժեղ երկիր: Գիտություն և արդյունաբերություն զարգացնել, մշակույթ ծաղկեցնել: Նաև ընդարձակել երկրի սահմանները: Եվ թուրք–թաթարական այս խավար միջավայրում լինել քաղաքակրթության ջահը:

– Եթե անգամ քաղաքակրթության ջահը եղանք, ի՞նչ է՝ թուրքի ձեռքը պետք է դողա՞, որ իր ուզածն անի մեզ հետ:

– Պարզ չէ՞, որ քաղաքակրթության ջահը կարող ես լինել, եթե ունես ուժեղ և կազմակերպված պետություն: Թե չէ թաթաներն են իշխելու, ռաբիս երաժշտությունն է վերևից մինչև ներքև տիրելու, տիրելու է փողոցից մինչև տուն, տնից մինչև փողոց:
 Ի վերջո, այն դեպքում են ժողովուրդները ծաղկուն մշակույթ ստեղծում, երբ ունեն ծաղկուն և ուժեղ պետություն: Եվ այս պարագայում միայն մեր երկիրը կարող է տարածաշրջանում քաղաքակրթության ջահը լինել: Ընդ որում, մենք նաև պետք է պայքարենք, որպեսզի կրկին տեր լինենք թուրքերի կողմից մեզնից գողացված մշակութային ժառանգությանը:
Առիթից օգտվելով տնտեսության զարգացման համար էլ իմ կարծիքն ասեմ: Հայաստանը պետք է իր տնտեսությունը զարգացնի՝ հիմքում դնելով քարի մշակումը: Ստեղծի քարի մշակման՝ համաշխարհային առումով հզոր արդյունաբերություն: Ի վերջո մենք ունենք քարի՛ ռեսուրսը:

– Այո, Աստված մեզ քարն է տվել: Քարի հնարավորություններն էլ օգտագործենք:

– Նաև տեսեք, թե արտադրական ինչ համակարգ է ստեղծվելու: Այդպիսի տնտեսությունը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում, մեքենաշինություն, ֆունդամենտալ գիտությունների զարգացում: Այս ամենը եթե մենք ունենանք, ապա վստահ եղեք, որ մեր երկրի առաջընթացը շատ արագ է տեղի ունենալու:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Արթուր Ջավադյանն արժանահավատ է համարում գնաճի վերաբերյալ վիճակագրական ծառայության հաշվարկները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan