Երևան, 21.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Միքայել Մելքումյան. Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած այցն Արցախ աննախադեպ է

 

 
 

Եվրոպական մի շարք երկրների պահպանողական և ռեֆորմիստական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ այցելել են Արցախ:

Խոսելով այցի նշանակության, տպավորությունների և արդյունքների մասին, «Փաստ»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած այցն Արցախ իր բնույթով աննախադեպ էր:

«Թվով 18 հոգի՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորները, ներկայացուցիչներն ու նաև կուսակցությունների ղեկավարներն Արցախ են մեկնել պարոն Ծառուկյանի հրավերով:

Այցին նախորդել էր Գ. Ծառուկյանի և մեր կուսակցության պատվիրակության նոյեմբերին կատարած այցը Բրյուսել՝ Եվրախորհրդարան: Արցախ այցելությունն աննախադեպ եմ համարում, որովհետև երևի առաջին դեպքն է, որ նման թվով և այդպիսի ներկայացուցչական կազմով այց է կատարվում Արցախ:

Այն երկրի պետականաշինության, Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը նպաստելու և աջակցելու առումով աննախադեպ է: Իսկապես քաղաքական բարձր մակարդակ ապահովող այցելություն էր: Պատվիրակությանն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպում եղավ նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Արտերկրի մեր գործընկերները ելույթ ունեցան Արցախի Ազգային ժողովում և իրենց վերաբերմունքն արտահայտեցին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Միքայել Մելքումյանը նշեց, որ պատվիրակության անդամները զբոսնել են նաև Ստեփանակերտի փողոցներով.

«Նրանք տեսան, որ Ստեփանակերտը խաղաղ քաղաք է: Տեսան, որ Արցախն ունի ժողովրդավարական բոլոր ինստիտուտները: Այդ ամենից հետո մենք տարբեր զրույցներ ենք ունեցել պատգամավորների հետ: Նրանք բավականին տպավորված էին: Կարծում եմ՝ առհասարակ այցն իր աննախադեպությամբ շատ կարևոր է: Նաև կարծում եմ, որ ի շահ մեր պետության և մեր Արցախի հանրապետության, պարոն Ծառուկյանը շարունակելու է այդ ազգանվեր գործունեությունը»:

Հարցին, թե ո՞րն է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացված այցի քաղաքական ամենակարևոր ուղերձը, Մ. Մելքումյանը պատասխանեց.

«Քաղաքական ամենամեծ ուղերձը հետևյալն էր. Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրներին պետք է ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը կերտում է իր պետությունը, որ այնտեղ մարդիկ արարում են, այնտեղ խաղաղ բնակչություն է ապրում, զինված կամ հարձակողական որևէ նկրտում չկա:

Կա ժողովուրդ, ով ապրում է իր հայրենիքում, կառուցում է իր երկիրը, և միայն ու միայն պետք է հարգել Արցախի ժողովրդի իրավունքը: Պարոն Ծառուկյանը նաև Արցախում շեշտեց, որ աշխարհը պետք է ընդունի Արցախի ժողովրդի որոշումը: Միայն ժողովուրդը կորոշի իր ճակատագիրն ու իր ապագան:

Գ. Ծառուկյանի ամենամեծ առաքելությունն այն է, որ նա մեծագույն աջակցություն է ցույց տալիս թե՛ Արցախի և թե՛ մեր ողջ ժողովրդին ու պետությանը. այս պատգամավորների այցի միջոցով մի քանի քայլ առաջ է կատարվում: Իրենք իրենց երկրներում պետք է համոզվեն, որ, այո, օբյեկտիվ իրավիճակն այն է, ինչն իրենք իրենց աչքերով են տեսել: Այսինքն՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, շփվել, քան հարյուր անգամ լսել: Սա է եղել հիմնական քաղաքական մեսիջը»:

Միքայել Մելքումյանը շեշտեց, որ ծրագիրը շարունակական է լինելու. «Գագիկ Ծառուկյանը ծրագրային գործունեություն է իրականացնում: Ծրագիրը բազմապրոֆիլ է լինելու՝ միայն այցելություններ չեն լինելու»:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը 3-րդ քաղաքական ուժն է.

«Այդ քաղաքական լրջագույն ուժը լինելով՝ մեծ ազդեցություն կունենան: Արցախ այցելած պատգամավորները Բրյուսելում կներկայացնեն այն, ինչ որ տեսել են: Նրանցից յուրաքանչյուրը մեկ առանձին կուսակցություն է ներկայացնում: Ճիշտ է, նրանք դաշինքի մեջ են, բայց նրանք Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Կանադայում, Գերմանիայում և տարբեր երկրներում ներկայացնում են իրենց կուսակցությունները:

Այն, ինչ իրենք իրենց աչքով են տեսել, ոչ միայն Եվրախորհրդարանում, այլև իրենց ազգային պառլամենտներում կներկայացնեն: Ու հետո, չէ որ իրենք, բացի պատգամավոր լինելուց, նաև տարբեր պատվիրակությունների անդամներ են: Մեկը ՆԱՏՕ-ի վեհաժողովի, մյուսը՝ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, կամ՝ Եվրանեսթի: Այսինքն՝ պատկերացրեք, թե խաչաձև ինչ ազդեցություն է առաջանալու:

Իսկ մեր խնդիրն այն է, որ մասնակցություն ունենալով տարբեր միջազգային պատվիրակություններում, կարողանանք համապատասխան մակարդակի բերենք այդ ռեզոնանսը: Մենք մեր ելույթներով, ինչպես նաև մեր շփումների մեջ պետք է ճիշտ փաթեթավորենք այդ ամենը: Բացի այդ, պետք է շարունակենք մեր գործընկերային հարաբերությունները: Հյուրերի հետ կապը մենք չկորցրեցինք: Շարունակելու ենք նրանց հետ հանդիպել արտերկրում, իսկ որոշ ժամանակ հետո նորից ենք հրավիրելու: Միգուցե իրենք էլ կգան իրենց մյուս գործընկերների հետ: Եվ այսպես, մի մեծ շղթայական բնույթ կրող միջոցառում կունենանք, որը շարունակաբար կիրականացնենք»:

 

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan