Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ

 


Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար մեծ նշանակություն ունի: Պատգամավորն այս մասին հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը  Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ:

«Այս համաձայնագիրը հիմնված է Եվրամիության անդամ երկրների ու Հայաստանի համընդհանուր հետաքրքրությունների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության զարգացմանը. այստեղ կարեւոր են իրավական պետության սկզբունքները, կայուն զարգացումը»,- ասաց նա:

Թոմաս Շրապելի խոսքով՝ համաձայնագիրը նաեւ պետք է նպաստի առևտրի, ներդրումների զարգացմանը:

«Այս համաձայնագիրն այնպես է կազմված, որ հակասություն չպետք է լինի Հայաստանի կողմից ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների հետ: Ընդհակառակը՝ Բրյուսելի հետ բանակցությունների ժամանակ կարեւոր է եղել այն, որ պայմանագրի առանձին դրույթները չհակասեն ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Սա ոչ թե «կամ-կամ»-ի հարց է, այլ՝ «եւ-եւ»-ի: Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը եւ Հայաստանի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ հակասություն չեն»,- ասաց Թոմաս Շրապելը` ընդգծելով, որ միգուցե այս համաձայնագիրը հնարավորություն լինի Հայաստանի Հանրապետության համար  ԵՄ-ԵԱՏՄ-ՌԴ եռանկյունու շրջանակում դառնալու առանձնահատուկ դեր ունեցող երկիր:  

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

loading...
Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է Հայաստանը զոհից վերածվել է առաջնորդողի և ցեղասպանությունները խստորեն մերժելու ազդակ է հնչեցնում. Վարդան Արամյան Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Մակրոնի ուղերձը ՀՀ նախագահին Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan