Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Քննարկվել  ավելի վաղ ՀՀ դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող համագործակցությանն առնչվող խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանք ևս կարող են նպաստել  սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝  Հայաստանի դատախազության անկախության երաշխիքների ամրապնդման ուղղված բարեփոխումների կենսագործմանը: 

Դավիթ Մելքոնյանը վերահաստատել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու մարդու իրավունքների պաշտպանությանը, դատախազական համակարգի արդյունավետության բարձրացմանը, տարբեր, հատկապես եվրոպական երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ԵԱՀԿ նախաձեռնություններում: 

Քննարկման առարկա են դարձել նաև մինչդատական վարույթում անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման, այդ համատեքստում խափանման միջոց կալանքի ընտրությանն առնչվող խնդիրները: Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունների հիմնավորվածության ապահովումը ՄԻԵԴ նախադեպային որոշումներով և իրավական դիրքորոշումներով արտահայտվող չափորոշիչներին ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության կատարած ծավալուն աշխատանքը, դրա արդյունքում մշակված և ներկայումս կենսագործվող հանձնարարականները: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև գործակցության կառուցակարգերին և ձևաչափերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan