Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Մունդիալ-2018. խմբային փուլում կկայանան երկրորդ տուրի վերջին խաղերը Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում ՊԵԿ քննչականի նոր բացահայտումները. «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 18-ին ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկկողմ շահերից:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:

Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դեկտեմբերի 13-ից 18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների:

ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոուզ Գոթեմյոլլերը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

loading...
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Մունդիալ-2018. խմբային փուլում կկայանան երկրորդ տուրի վերջին խաղերը Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում ՊԵԿ քննչականի նոր բացահայտումները. «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan