Yerevan, 21.February.2018,
--
:
--
,

Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...

Ժամանակի հետ
ըմբռնում ես նուրբ տարբերությունը
հոգին շղթայելու
և ձեռք-ձեռքիի միջև:

Ու հասկանում ես՝
սերը հենվելը չէ,
կամ ընկերակցությունը՝
ապահովություն:

Ու հասկանում ես, որ համբույրները
պայմանագրեր
չե՛ն,
որ ընծաները
խոստումներ չեն, բնավ:

Ու սկսում ես ընդունել պարտություններդ,
գլուխդ՝ բարձր և աչքերդ՝ բաց,
իբրև հասուն կին,
և ոչ՝ աղջնակ վշտացած:

Ու սովորում ես
այսօ՛ր կառուցել ճամփաները բոլոր,
վաղվա հիմքը անորոշ է այնքա՜ն,
ու ապագան էլ կարող է ընկնել
թռիչքի կեսին:

Ժամանակի հետ հասկանում ես,
որ արևն էլ է այրում,
եթե շատ է չափից,

ու քո՛ այգին ես տնկում,
քո՛ հոգին զարդարում,
ինչ-որ մեկի ծաղիկներին սպասելու փոխարեն:

Ու սովորում ես, որ կարող ես տոկալ ...
Որ ուժեղ ես իրոք,
Որ իսկապես արժես ...

Ու սովորում,
ու սովորում ես ...
ամեն «մնաս բարովի» հետ:

Հեղինակը` Վերոնիկա Շոֆստալ, կամ գուցե Շեքսպիր, կամ Բորխես
Թարգմանությունը՝ Ա. Մարտիի

    
    
     Ես հեռանում եմ, որ մենակ մնամ,
     Ես հեռանում եմ, որ չխենթանամ,
     Հոգի տանջող այս «սեր» կոչվածից ես չկուրանամ,
     Իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից որ ես վերանամ…
     Ես հեռանում եմ, որ չմահանամ,
     Որ իմ սիրո խուլ անդունդներում ես չխորանամ,
     Որ էլ չարտասվեմ, որ էլ չմրսեմ,
     Քեզ հետ լինելով որ մենակ չզգամ…
     Ես հեռանում եմ, որ քեզ մոռանամ,
     Որ քո պատկերից ես է՛լ չարբենամ,
     Որ չսկսվածը ես կիսատ թողնեմ,
     Որ ամբողջ կյանքում քեզ բարի հիշեմ
     Ու ամեն դեպքում քեզ չմոռանամ…
    
     Ես հեռանում եմ, որ… քեզ հետ մնամ…
                                          Պարույր Սևակ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan