Yerevan, 27.April.2018,
--
:
--
,

Կասկածելի մսեղիքի մեջ՝ ավանակի և ձիու միս. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

 

 ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է կասկածելի ծագման մեծ քանակությամբ մսեղիք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, «ԳՈՒՄ»-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կատարված գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև՝ նույն պահեստարանում կասկածելի ծագման, այդ թվում՝ ձիու և ավանակի մսեղիք։

Մսի վաճառասրահի պահեստարանից գողության դեպքն արձանագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։ Նախնական քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 16 հասցեում գործող մսի վաճառասրահի պահեստից գողացել է շուրջ 210կգ մսեղիք, որն իր անձնական օգտագործման «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սեբաստիա 64 հասցեում գործող շուկայի մոտ, որտեղ դրանք իրացրել է պատահական 2 գնորդների։ Կասկածյալը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ գողացված մսեղիքն իրենից գնող անձինք դրա դիմաց յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարել են 1,000 ՀՀ դրամից քիչ գումար՝ պատճառաբանելով, որ այն ձիու միս է։

Նշված վաճառասրահում գործունեություն ծավալող ԱՁ-ի տնօրենի մասնակցությամբ   կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ պահեստում առկա է գարշահոտող, կասկածելի ծագման մսեղիքի խմբաքանակ։

Վարույթն իրականացնող մարմինն անմիջապես քրեական գործով հրավիրել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների և նրանց ներգրավմամբ, կասկածյալի մասնակցությամբ լրացուցիչ զննվել է մսի վաճառասրահի պահեստը, որտեղից հայտնաբերվել է 888կգ կասկածելի ծագման մսեղիք, որի մեջ, համաձայն մասնագետի հայտարարության, առկա է նաև ավանակի և ձիու միս։

Հաշվի առնելով կասկածելի ծագման մսեղիքի հայտնաբերումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով զուգահեռ իրականացվել է դիտարկում, որի արդյունքում տվյալ տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է։ Մսեղիքից կատարվել է նմուշառում՝ փորձաքննության նպատակով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է տավարի մսի անվան տակ սպառման նպատակով պահեստավորված ոչ պիտանի՝ փաստացի ավանակի և ձիու մսի հիշյալ խմբաքանակի իրացումը։

Քրեական գործով տեղեկություններ են ստացվել մատակարարման աղբյուրների վերաբերյալ։

Նախաքնությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan