Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը»

 

Մեր հյուրն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը


– Պարոն Գինոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կողմից Եվրամիության հետ կնքված շրջանակային համաձայնագրին:

– Ինչքան բազմակողմանի համաձայնագրեր ունենանք, և մեր պետությունն ինչքան շատ երկրների և քաղաքական միավորների հետ ընդհանուր գործակցություն ունենա, այնքան մեր երկրի իրական անկախությունը մեծ կլինի, միակողմանի կախվածությունների մեջ քիչ ընկած կլինի: Եվ որևէ առանձին երկիր այլևս չի կարողանա նրան քաղաքականություն թելադրել:

– Եվրոպական արժեքների վերաբերյալ մեր հասարակության տարբեր շերտերի մոտ տարբեր ընկալումներ կան: Մարդիկ կան, որ մերժում են, մարդիկ կան, որ ամեն ինչն են միանշանակ ընդունում: Համենայն դեպս, եվրոպական արժեհամակարգ թեքվելը մեզ ինչ–որ ոչ հաճելի պահեր չի՞ պարգևի մեր ազգային տեսակը պահպանելու առումով:

– Իսկ ի՞նչ է, երբ մեզ պարտադրում էին ընդունել ընտանեկան բռնությունների վերաբերյալ օրենք, այն ժամանակ կնքե՞լ էին այդ համաձայնագիրը: Բանն այն է, որ համաձայնագիր կնքած լինենք, թե չլինենք, ուզենք թե չուզենք, միևնույնն է, մեզ պարտադրելու են նման բաներ:
Խնդիրը մեր հասարակության գրագիտության և նրա կողմից խոհուն վերաբերմունք դրսևորելու մեջ է: Ավելի որոշակի՝ խնդիրը մեր մեջ է, որպեսզի կարողանանք նման բաներին դիմակայել:
Եվ այդպիսի պարտադրանքներն էլի են շարունակելու: Եվ ստիպելու են մեր իշխանությունների միջոցով: Եվ ստիպելու են մեր մեջ գտնվող «իրենց» կազմակերպությունների ու անհատների միջոցով: Այնպես որ, այս ամենը լինելու է ուզենք, թե չուզենք: Այդպես էր, չէ՞, որ մեզ ստիպեցին և մահապատիժը վերացրեցինք:

– Իսկ ի՞նչ ճանապարհով կարող ենք դիմակայել Եվրոպայում եղած այդ բացասական երևույթներին: Որպեսզի նրանցից իրենց դրականը վերցնենք և բացասականը թողնենք մի կողմ:

– Ես կարծում եմ, որ Գարեգին Նժդեհի խոսքերը, թե «մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը», ավելի քան ռեալ ու ճշմարիտ են: Ուստի մեր մտավորականությունը պետք է կարողանա հասարակությանը հասու դարձնել դրսից եկող նման երևույթների ընդունման մերժելիությանը: Եվ մեր մեջ վճռական կամք ձևավորվի, որպեսզի մերժենք այն օրենքները, որոնք վնասում են մեր ազգային տեսակը:

– Բայց ընդունեք, որ այսօր, գոնե հասարակության մեծ մասի աչքում, մտավորականությունը չունի բավարար դեր ու նշանակություն:

– Ճիշտ է, ներկա մեր մտավորականությունը ոչ միշտ է գտնվում իր բարձրության վրա և ոչ միշտ է, որ կարողանում է իր դիրքերը պահել, իր սկզբունքային մոտեցումը ցուցաբերել:
Բայց, այնուամենայնիվ, ավելի քան համոզված եմ, որ իշխանավորից, որն աթոռը պահելու խնդիր ունի, նաև կախված է քաղաքական պայմանականություններից, դժվար է լուրջ սպասելիքներ ունենալ այս հարցերի վերաբերյալ: Եվ մտավորականը կարող է այս ամենն անել: Նա կարող է ցանկացած իրավիճակում լինել իր ազգի կողքին:

– Իշխանավորը թույլ կտա՞ մտավորականին անել մի բան, որը հաճելի չէ իրեն կամ իր քաղաքական հաշվարկների մեջ չի մտնում:

– Իսկ ե՞րբ եք տեսել, որ իշխանությունը թույլ տա: Իրավունքները վաստակում են: Այդ իրավունքները վաստակել է պետք և ոչ թե սպասել, թե իշխանավորները թույլ կտա՞ն, թե թույլ չեն տա:
Եվ դրանով է մտավորականը մտավորական: Որ նա կարողանում է վաստակել իր ասելու իրավունքը և դրանով իսկ տեր կանգնել ազգի ճակատագրին:
Վստահ եմ, որ մեր մեջ այսօր ևս կան նման մտավորականներ: Ցավոք սրտի, քիչ, բայց՝ կան: Եվ վաղը ևս լինելու են: Եվ խնդիրը հենց դա է, որ ունենանք ճշմարիտ մտավորականներ, և վերջիններս կարողանան ճիշտ գործունեություն ծավալել և ստանձնել ազգին առաջնորդողի դերը:

Եվ ես կարծում եմ, որ մեր մտավորականությունն ի զորու է այս բոլոր հարցերի պատասխանները տալ: Որպեսզի նաև մեր ազգի ճակատագիրը մեկ մայրաքաղաքից չլինի կախվածության մեջ: Եվ այդ կախվածությունը բաշխելով մի քանի կետերի մեջ, կամաց–կամաց սեփական ճակատագրին տեր կանգնելով, մեր երկրի կախվածությունը թողնել միմիայն մեր մայրաքաղաքից:


Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan