Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ


Մեր հյուրն է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը

– Պարոն Դևրիկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան–Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը: Այն ի՞նչ կարող է մեզ տալ:

– Նախ ասեմ, որ ցանկացած գործակցության ընդլայնում կարևոր է մեր երկրի համար, քանի որ նոր հնարավորություններ և նոր հորիզոններ է բացում մեր առջև: Ինչպես նաև հնարավորություն է ընձեռում, որպեսզի հարաբերվենք նոր մշակույթների հետ:
Կարևոր է այնքանով, որ երաշխավորում է նաև Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Եվ, բարեբախտաբար, այս համաձայնագրի կնքումը էական հակազդեցությունների չհանդիպեց քաղաքական և տնտեսական այլ միավորների կողմից:
Ուստի, համագործակցությունը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Եվրամիության հետ կարելի է գնահատել որպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշային կողմերը:
Անկեղծ ասած, նույն Եվրասիական տնտեսական համաձայնագրի հնարավորություններից մենք դեռևս, ինչպես նաև նշում են մեր պաշտոնական ներկայացուցիչները, ամբողջությամբ չէ, որ կարողացել ենք օգտվել:
Իսկ որպես Գրականության ինստիտուտի տնօրեն, ես ինքս էլ կարող եմ ասել, որ ԵՏՄ անդամ երկրների հետ գրական կապերի և համանման այլ հարցերի հետ կապված դեռևս հսկայական անելիքներ կան: Այս պահին ես հենց այդ ուղղություններով եմ աշխատում նաև:
Իսկ ինչ վերաբերում է Եվրամիության հետ կնքած համաձայնագրին, ապա կարծում եմ, որ այն մեր երկրի համար կարևոր կլինի մի քանի առումներով: Հայաստանը հոգեբանորեն իրեն այսօր ավելի՛ կզգա որպես Եվրոպայի մաս: Չնայած պատմամշակութային անցյալի առումով մենք լիովին եղել ենք Եվրոպայի մաս և մաս ենք կազմել եվրոպական արժեքային համակարգի: Այն վկայված է նաև մեր գրականության և մատենագրության մեջ:
Այսինքն՝ եղել է զարմանահրաշ բան. գտնվելով արևելքում՝ մեր հայացքը եղել է Եվրոպային և մեր հոգեկերտվածքը համահունչ է եղել դասական եվրոպական արժեքներին:
Եվ հուսանք, որ այս համաձայնագրի կնքումից հետո էլ մենք Եվրոպայից կվերցնենք այն, ինչ մեզ պետք է: Այսինքն՝ կվերցնենք լավը: Որովհետև ամեն երկիր, ամեն հասարակություն իր լավ կողմերն էլ ունի և վատ կողմերն էլ ունի: Եվ որպես պետություն, մեզնից է կախված, թե ինչքանով լավը կվերցնենք և ինչքանով վատը կվերցնենք: Տվյալ դեպքում, ինչքանո՞վ կկարողանանք մտավոր–մշակութային բարձր չափանիշներին, որ առկա են եվրոպական երկրներում, համահունչ դարձնել մեր ընթացքը: Այնպես որ, ես կարծում եմ, այս համաձայնագիրը հորիզոններ կբացի նաև մեր կրթության ու գիտության զարգացման առաջ:

– Բայց եվրոպական արժեհամակարգը մեր հասարակության տարբեր շերտերի մոտ հակասական ընկալումներ է առաջացնում: Եվրոպայի հետ են կապում միասեռականության խրախուսումը. Նեռի գալուստը նախապատրաստելու գործը և այլևայլ մեղքեր: Եվ այս ամենի պարագայում մենք ինչպե՞ս կարող ենք խուսափել այն վտանգավորից, որը գուցե և մեզ սպասվում է ապագայում:

– Եթե մարդը վատի հակում ունի, անկախ նրանից, թե ինչ համաձայնագիր ստորագրած կլինի կամ ստորագրած չի լինի, կգնա այդ ուղղությամբ: Իսկ եթե լավի հակումներ ունի, ապա լավը կվերցնի: Այնպես որ, ես ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում այս համաձայնագրի առումով:
Վտանգավորը կարող է լինել մեր մտածողության և մեր հոգեբանության մեջ:
Ընդ որում, ձեր ասած այդ բաներին էլ այդքան չի կարելի ուշադրություն դարձնել: Նեռի գալուստի մասին խոսակցություններն ավելի շատ հիվանդ երևակայության արտահայտություններ են: Եվ վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ, որևէ բանով չի հիմնավորվում: Միստիկային տրվելու կարիքն էլ չկա:
Այլ բան են մեր մտահոգությունները, երբ ասում ենք, որ ընտանեկան բռնություններին հակազդելու բացասական միջոցները գալիս են արդի համակարգերից: Եվ համանման այլ խնդիրներ ևս կան, իրոք:
Ամեն դեպքում մեր ժողովրդի հոգեկերտվածքն այնպիսին է, որ ամեն բան ինչ–որ տեղ տեղայնացնում, յուրացնում է: Եվ ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ գիտա–մշակութային առումներով օգտակար կլինի:
Այդ վերացական խոսակցություններից էլ հարկ չկա վախենալու: Մարդը եթե հակում ունի, ապա խորհրդային ժամանակներում էլ այդ վատ ու մերժելի բաներն արել է, հիմա էլ է անում և հետո էլ կանի: Կամ որ նույնն է՝ նա կլինի համակենտրոնացման ճամբարում, կապրի ազատ համակարգում, թե ներկա իրականության մեջ կգտնվի:

– Այսօր մեր ժողովրդի կյանքի անբաժանելի մասն է դարձել գողանալը, օրենքը շրջանցելը: Նման բաներն են մեր իրականության մեջ դարձել գերակա: Մեր հասարակությունը կկարողանա՞ հեշտությամբ հաղթահարել այս վիճակները և դառնալ օրենքին ենթակա:

– Այնպես չէ, որ մեր ժողովուրդն ամբողջությամբ գողությամբ ու թալանով է զբաղված: Կան առանձին անհատներ, որոնք գտնվում են տարբեր դիրքերում և նման բանով են զբաղված: Բայց ողջ ժողովրդի վերաբերյալ չի կարելի նման բան ասել:
Բոլոր դեպքերում մենք պետք է ձգտենք իրավական պետություն կառուցել: Եվ սա մեր ներքին հարցն է, մեր ներքին խնդիրն է, թե ինչպիսի երկիր կկառուցենք: Եվ կապ չունի արտաքին աշխարհի հետ մեր ունեցած հարաբերություններին ու նրանց հետ մեր գործակցությանը:

– Այսինքն՝ մեր ճակատագիրը մեր ձեռքին է:

– Իհարկե: Մեր ճակատագիրը միշտ էլ մեր ձեռքին է եղել: Մնում է միայն այն ճիշտ տնօրինել:

 Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan