Երևան, 16.Հուլիս.2018,
--
:
--
,
«Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց

Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են»


Դեկտեմբերի 18–ը միգրանտների միջազգային օրն է: ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի կողմից օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1990 թ. այդ օրն ընդունել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության» ՄԱԿ–ի կոնվենցիան:

Հայաստանը շարունակում է այն երկրների շարքին դասվել, որը դեռ չի հաղթահարել արտագաղթը: Աշխատանքային միգրացիան նույնպես դեռ մեծ տեմպերով շարունակվում է:
Հայաստանի բնակչության թիվը 2017 թ. 9 ամիսներին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 14000–ով և կազմել 2979600։ Իսկ 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 24000–ով։ Սա Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերն են:
Այդ տվյալներով՝ 9 ամիսներին 13500 մարդ մեկնել ու չի վերադարձել:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դրական տեղաշարժ սպասելի չէր, քանի որ երևույթը ծնող պատճառները չեն վերացել:
«Դուք մեր երկրում ինչ–որ դրական փոփոխություն նկատում ե՞ք: Չի եղել, հետևաբար, փոփոխություն չէր կարող լինել»,– նկատեց նա:

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ արտագաղթի տեմպերը նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չի փոխվել: Ավելին՝ այս տարի դրսում աշխատելու համար ավելի շատ մարդ է մեկնել:

«Հիմքեր կան կարծելու, որ աշխատանքային միգրացիան այս տարի ծավալների աճ է ունեցել: Աշխատանքի համար մեկնողներն ավելի շատ են եղել, քան նախորդ տարի: Իհարկե, ներքին գործոնն իր ծանրակշիռ ազդեցությունն ունեցել է այս հարցում, բայց արտաքին գործոնն էլ պակաս դերակատարություն չի ունեցել: Աճը, մասնավորապես պայմանավորված է նրանով, որ միգրանտների վիճակը Ռուսաստանում մի քիչ հստակեցվել է՝ պայմանավորված ԵԱՏՄ–ի անդամակցության հետ: Այսօր կարելի է ունենալ աշխատանքային պայմանագիր և աշխատել»,– նշեց նա:

Ծնվածների թիվը նույնպես նվազել է: Եթե 2013–ի ինը ամիսներին ծնվածների թիվը եղել է 30497, 2016–ի ինը ամիսներին՝ 29868, ապա 2017–ին ծնվածների թիվը կազմել է 27665։ Եգանյանի դիտարկմամբ էլ ծնունդները պակասել են, մահացածների թիվն էլ ավելացել:

«Դրանց վրա ազդող պրոցեսների փոփոխություն չկա: Ծնունդների ավելացման հարցում էլ փոփոխություն սպասելի չի, քանի որ դրան նպաստող որևէ ծրագիր չկա»,– ասաց նա:
Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է 4 միլիոնի հասնի: «Արմենիա» հեռուստատեսության տված հարցազրույցում նա մեկ անգամ ևս այս մասին նշել էր և այդ ուղղությամբ մշակվող ռազմավարությունն իրատեսական համարել: Ռուբեն Եգանյանը նույնն ասել չի կարող:

«Ինքը պետք է ասի, թե ինչի հաշվին պետք է մեր բնակչության թիվը 20 տարում մոտ 1,5 միլիոն մարդով ավելանա: Ես դժվարանում եմ այդ մասին ասել: Այս պահին մենք բնակչության հավելաճ ունենք՝ մոտ 12000–13000 մարդ, ունենք արտագաղթ՝ 30000–40000 մարդ գնում է, տարեկան մեր բացասական աճը կազմում է 20000–30000 մարդ: Հիմա, դա ո՞նց պետք է փոխվի»,– հարցրեց մեր զրուցակիցը:
Որպեսզի բնակչության թիվն ավելանա, ըստ Ռուբեն Եգանյանի, պետք է հեղափոխություն լինի:

«Երկրում հեղափոխական փոփոխություններ են պետք՝ և՛ տնտեսական առումով, և՛ քաղաքական առումով, և՛ սոցիալական ու բարոյահոգեբանական առումով: Երկիրը պետք է լծվի այդ գործին, որպեսզի բարձրանա ծնելիության ցուցանիշը: Երկրում պետք է գրավիչ պայմաններ ստեղծել, որ միգրանտների արտահոսքը ոչ միայն չդադարի, այլև՝ ներհոսք լինի: Դրա համար ահռելի ջանքեր են պետք: Ընդ որում, երաշխիք չէ, որ այդ ջանքերը կարող է բերել դրան: Ես առայժմ նման ջանքերի ցանկություն ու երաշխիքներ չեմ տեսնում»,– ընդգծեց նա:

Տեղեկացնենք նաև, որ ԱՎԾ զեկույցի համաձայն՝ միգրացիոն գործընթացներում այդ տարիներին ներգրավված և վերադարձած քաղաքացիներից 76%–ը տղամարդիկ են, կանայք՝ 24%: Իսկ չվերադարձած քաղաքացիների 88,1%–են տղամարդիկ, կանայք՝ 11,9% է: Ըստ զեկույցի, մեկնել և չեն վերադարձել գյուղաբնակների 50,3%–ը, իսկ քաղաքաբնակ չվերադարձածների ցուցանիշը 49,7% է:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ




loading...
«Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan