Yerevan, 23.July.2018,
--
:
--
,

Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները

Գալիք տարվանից քայլեր կձեռնարկվեն Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը նախատեսում է որոշակի հնարավորություն այն ժամանակավոր ուժի մեջ մտցնելու համար։ «Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո լայնածավալ աշխատանք պետք է իրականացվի, իսկ այս հարցում Հայաստանին կարող է աջակցել Եվրոպական բիզնես ասոցիացիան»,-ասաց փոխնախարարը։ Նա նշեց, որ Հայաստանը շատ է կարևորում տարբեր ոլորտներում ԵՄ կուտակած գիտելիքի ու փորձի կիրառումը մեր երկրում։  

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր գործունեության երկու տարում Եվրոպական բիզնես ասոցիացիան կարողացել է հսկայական աշխատանք իրականացնել, մասնավորապես, մի շարք առաջարկներ է ներկայացվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ։ «Հայաստանի համար գործարար միջավայրը շատ մեծ կարևորություն ունի, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է աջակցել Հայաստանում հատկապես փոքր բիզնեսների զարգացմանը։ Հայաստանին պետք են աշխատատեղեր, տնտեսական աճ, երիտասարդ հայերը պետք է տեսնեն, որ ապագա, հնարավորություններ ու ներուժ կա, որ կարող են այստեղ հասնել իրենց նպատակներին։ Եվ մենք շարունակելու ենք մեր աջակցությունը Հայաստանին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովի խոսքով՝ իրենք համագործակցում են ավելի քան 160 եվրոպական և տեղական ընկերությունների հետ։ «Մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են փաստերի վրա հինված բարեփոխման ջատագովությանը, հետևողականորեն ուսումնասիրում ենք Հայաստանում գործարար միջավայրը, արձանագրում ենք խոչընդոտները։ Շուտով հրապարակելու ենք ուսումնասիրությունը, որը վեր է հանում հայաստանյան գործարար միջավայրում առկա խնդիրները»,-ասաց ասոցիացիայի ներկայացուցիչը։ Անդրադառնալով նախորդ տարվա հետազոտության շրջանակներում գործարարների կողմից բարձրաձայնված խնդիրներին՝ Գարեգին Գալուստովը նշեց, որ դրանք ներառում են 5 հիմնական ոլորտներ՝ հարկային, մաքսային, դատական, պետական գնումների և արդար մրցակցության։ «Կարող եմ ասել, որ մաքսային մարմինների հետ աշխատանքի արդյունքում մենք ոլորտում տեղաշարժ ենք արձանագրել»,-ասաց նա։ Հաջորդ տարի ասոցիացիան նախատեսում է իրազեկել գործարար շրջանակներին ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող հնարավորությունների մասին։

Եվրոպական բիզնես սոցիացիան հիմնադրվել է 2015 թվականին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan