Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով

Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

 



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ` դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ: Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,- ասաց նախարար Կարայանը:

Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Մասնավորապես, նշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության ապահովմանը, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքներին, մնացածը գրասենյակային և այլ ծառայությունների համար է: «Նախատեսվում է առաջիկա տարիներին ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 միլիոն դոլարի ներդրումներ, կստեղծեն 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 միլիոն դոլարի ապրանքներ ու ծառայություններ»,-հավելեց նախարարը:

Նրա հավաստմամբ` արդեն իսկ կան կոնկրետ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, և առաջիկա օրերին նրանցից հինգի հետ կստորագրվեն համաձայնագրերը: Նախարարը նաև կարևորեց փաստը, որ նորաբաց «Մեղրի» և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև արդեն իսկ ստորագրվել է համագործության հուշագիր, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Կարայանի խոսքով` Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական, ռուսական և իրանական ընկերությունները:

Հայաստանի հարավային սահմանին տեղակայված «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

loading...
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan