Երևան, 23.Հուլիս.2018,
--
:
--
,

Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի



«Հանրակրթության մասին» օրենքի 38–րդ հոդվածի 5–րդ մասում «2018» թիվը կփոխարինվի «2028» թվով, ինչը հնարավորություն կընձեռի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20–ը: Այս մասին նոր նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական նախագծում:

Ներկայում «Հանրակրթության մասին» օրենքի 38–րդ հոդվածի 5–րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» օրենքի 26–րդ հոդվածի 1–ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թ. օգոստոսի 20–ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Օրենքով՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Նշված դրույթը հնարավորություն էր տալիս ուսումնական հաստատությունում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի, ով չէր համապատասխանում «Հանրակրթության մասին» օրենքի 26–րդ հոդվածի 1–ին մասով սահմանված պահանջներին, մինչև 2018 թ. օգոստոսի 20–ը ստանալ բարձրագույն կրթություն մանկավարժական համապատասխան որակավորմամբ՝ ապահովելով օրենքով սահմանված պահանջը: Այժմ այս ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով:

Կրթության պետական զարգացման ծրագիրը մշակված է 2018–2030 թթ. համար և նախատեսում է կրթության բովանդակության, կազմակերպման ամբողջական վերանայում: Այս համատեքստում նախատեսվում է իրականացնել հանրակրթական հաստատությունների ուսուցիչների որակի բարելավում, մասնավորապես՝ մանկավարժական կրթության արդիականացում՝ ապահովելով մանկավարժական մասնագիտությունների ցանկի, ուսուցիչների պատրաստման, որակավորման բնութագրերի, մասնագիտական գիտելիքների և կարողությունների համապատասխանությունը հանրակրթության ժամանակակից պահանջներին, ուսումնական պրակտիկայի արդյունավետ համակարգի ներդրում:

Օրենքի դրույթի ամրագրումից հետո «Հանրակրթության մասին» օրենքի 26–րդ հոդվածի 1–ին մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն է տրվել հեռակա ուսուցմամբ ստանալ բարձրագույն կրթություն: 2010–2011–ից մինչև 2016–2017 թթ. ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են ընձեռված հնարավորությունից: Հիմա էլ նախագծի հեղինակները ենթադրում են, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում վերջինների թիվը կավելանա:

Նոր նախագծի ընդունմամբ, այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի 1–ին մասով սահմանված պահանջներին, կկարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թ. օգոստոսի 20–ը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan