Yerevan, 24.April.2018,
--
:
--
,

«Գրեմմի» մրցանակին առաջադրվելը Մանսուրյանի և Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է

«Գրեմմի» երաժշտական մրցանակին առաջադրվելը Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց երկու մաեստրոների համար` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, դեսպանների, արվեստագետների մասնակցությամբ:

«Մեր խոնարհումն ու հարգանքն ենք փոխանցում մեր սիրելի երկու մաեստրոներին: Այս մարդիկ ճակատագրի բերումով ծնվել են արտերկրում, սակայն հոգու կանչով և գիտակցությամբ վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում են երաժշտության հրաշքները: Աստված մեր երկու մաեստրոներին տվել է արվեստի շնորհը»,-ասաց Ամիրյանն ու հավելեց` մեզ մնում է միայն սպասել մրցանակաբաշխությանը և հուսալ, որ մեր միավորված ցանկություններն իրականություն կդառնան:

Տասնյակ մեր հայրենակիցներ նոմինացվել և արժանացել են«Գրեմմի» մրցանակի ժամանակի ընթացքում: «Գաղափար առաջացավ «Գրեմմի» -ի արժանացած մեր հայրենակիցների հետ համերգային ծրագիր կազմակերպել՝ աշխարհին փոխանցելու խաղաղության , սիրո պատգամը»,-նշեց Ամիրյանը:

Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ևս նշանակալի համարեց իրադարձությունը, քանի որ մրցանակի է ներկայացվել միանգամից երկու հայ երաժիշտ: «Օրբելյանն իր հրաշալի նվագախմբային գործունեությամբ է հասել հաջողության` իբրև դիրիժոր, ես իբրև ստեղծագործող երաժիշտ: Օրբելյանն առաջադրվել է բարեկամական համատեղ աշխատանքի արդյունքում: Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Սա մեր ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է: Մրցանակին սպասող ինձ նման 4 մարդ ունեմ կողքիս, և Կոնստանտին Օրբելյանն անշուշտ այդ շարքում է»,-ասաց Մանսուրյանը:

Մանսուրյանն անկեղծացավ՝ առաջին անգամը չէ, որ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին: Ներկացված է եղել նաև 2004-ին Քիմ Քաշքաշյանի հետ: Սակայն այն ժամանակ այսպիսի մեծ իրադարձություն չի եղել: «Չստացանք մրցանակ, ինչը կարող է պատահել նաև այս անգամ, թեև գերադասելի է, որ լինի: Պետք է լինել սթափ և հանդուրժող: Չեմ ուզում հուսալ, ապրումներ ունենալ: Երիտասարդների համար այն անսպասելի մեծ ուրախություն կլինի, իմ տարիքի համար` ոչ այնքան»,-նշեց մաեստրոն:

Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն իսկապես հուզիչ համարեց Մանսուրյանի հետ կանգնել հայկական դրոշի ներքո, հայկական մշակույթի համար: «Մրցանակն առաջադրվեց այն օրը, երբ Դմիտրի Խվորոստովսկուն հողին հանձնեցին Մոսկվայում: Ցավալի է: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հասցնել գործը, ներկայացնել ողջ աշխարհում: Կհուսանք և կսպասնենք հունվարի 28-ին` մրցանակաբաշխությանը» ,-ասաց Օրբելյանը և շնորհակալություն հայտնեց ներկաներին աջակցության համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ևս շնորհավորեց երկու մաեստրոներին իրենց ձեռքբերումների համար: «Նրանք տաբեր մշակույթների մաս են եղել` ռուսական, ամերիկյան և, իհարկե, հայկական, և ներկայացնում են այս երեք հզոր մշակույթները: Անչափ ուրախ եմ, որ մաեստրոներն առաջադրված են որպես մրցանակի հավակնորդներ: Լիահույս եմ, որ կարժանանան մրցանակի» ,-ասաց դեսպանը:

Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակին միանգամից երկու անվանակարգում:Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:«Գրեմմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում ընդգրկվել է Դմիտրի Խվորոստովսկու հետ: Նրանք առաջադրվել են «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan