Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,

Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը. Ռուբեն Սաֆրաստյան

 



Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ռուսական զորքերի դուրս բերումը նշանակում է, որ Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները հիմնականում լուծել է:

«Սիրիայում Ռուսաստանի գործողություններով հնարավոր  եղավ պահպանել և ամրապնդել Սիրիայի օրինական իշխանությունների, նախագահ Բաշար Ալ Ասադի դիրքերը: Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով ազդարարեց, որ փորձում է վերադառնալ Խորհրդային Միության հզոր դիրքերին, ահա այդ հաջող ռազմական գործողություններով ՌԴ-ն փորձեց ուժեղացնել իր դիրքերը: Ռուսաստանը զուտ ռազմական տեսանկյունից ցույց տվեց, որ կարող է ռազմական խնդիրներ լուծել երկրի սահմաններից դուրս: Այս գործողությունները Ռուսաստանի զինված ուժերին մեծ օգուտ էին՝ այն առումով, որ փորձառություն ձեռք բերեցին իրական ռազմական պայմաններում ուժերը գործարկելու առումով»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, անհանգստացնող են Թուրքիայի քայլերը: Մի կողմից՝ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում, մյուս կողմից՝  Թուրքիան զորքերն ավելացնում է հյուսիսում: Էրդողանն այնպիսի հայտարարություններով է հանդես գալիս, որոնք վկայում են, որ իր զորամիավորումներն այդ հատվածում երկար է պահելու: Նրա խոսքով, ի վերջո Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում գտնվում են ոչ թե Ասադի խնդրանքով, այլ անցել են Սիրիայի սահմանը, տեղակայել են ռազմակայանները: Մամուլի հաղորդագրության համաձայն, Թուրքիան նախատեսում է ռազմակայանների թիվը հասցնել 8-ի: Թուրքիան այնտեղ հաստատվում է` չունենալով այդ պետության հրավերը:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցվում են, և պայքարը տեղափոխվում է դիվանագիտական դաշտ: Փետրվարին նախատեսվում է Սիրիայի հարցով անցկացնել ազգային կոնգրես` տարբեր քաղաքական ուժերի, կառավարության,  ընդդիմության մասնակցությամբ: Բանակցություններ են ընթանում նաև Ժնևում: Նկատվում է Արևմուտքի, Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն Սիրիայի նախագահի նկատմամբ:

«Պատկերը փոխվել է, իսկ դա նշանակում է, որ այդ երկրները վերադառնում են իրական քաղաքականություն:  Ակնհայտ է, որ առանց Ասադի կառավարության հնարավոր չէ խաղաղ գործընթացը զարգացնել: Եթե ռուսական զորքերի ռամական գործողությունները չլինեին, կասկածում եմ, որ Արևմուտքը, Թուրքիան կփոխեին Ասադի նկատմամբ իրենց դիրքորոշումը:  Հասկացան, որ Ասադն ունի իր երկրի բնակչության մեծամասնության օժանդակությունը,  դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի դիրքորոշումը»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

loading...
Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանի ասուլիսը Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է. Փաստաբան Ուղիղ միացում Երևանից ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan