Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին


Հայաստանը զարգանում է ավելի վաղ տեղի ունեցած արտաքին պայմանավորվածությունների ներքո, համոզված է Աշոտ Մանուչարյանը, իսկ առաջիկայում տեղի կունենա այն, ինչ նախկինում հայտարարվել է՝ Կարեն Կարապետյան՝ վարչապետ: Սերժ Սարգսյանը, թեև կհեռանա առաջին դերակատարը լինելու պարտականությունից, սակայն առնչություն կունենա բոլոր, հատկապես՝ երկրի արտաքին քաղաքականության, պաշտպանության ոլորտներին:

«Եվ այս շրջանակներում պետք է հետագա քայլերն իրականացվեն: Միևնույն ժամանակ մեծ ինտրիգային գործընթաց է սկսվել, և այն արտաքին կենտրոնները, որոնք այսօր տնօրինում են իրավիճակը Հայաստանում, իրենց ենթակա դերակատարներով փորձում են մեր երկրում պրոքսի պատերազմ իրականացնել»,– ասաց Ա. Մանուչարյանը:
Եվ այս իրավիճակում ՀՀ նախագահը մեկ մի կողմից է հանձնարարականներ ստանում, մեկ՝ մյուս, որի հետևանքով հաճախ խառնաշփոթ իրավիճակ է սկսվում, համոզված է քաղաքական գործիչը: Ու թեև իրավիճակը կայունացնելու փորձեր արվում են, բայց Ա. Մանուչարյանի կարծիքով որևէ մեկին չի հաջողվի ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, քանի որ այն բավականին կարծր է:

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանա հայտնի պայմանավորվածությունների տակից դուրս գալ, և ինչքան էլ արտաքին շրջանակների գործողությունները «պատահաբար» նպաստավոր ստացվեն Հայաստանի համար, այնուամենայնիվ ,չեն կարողանալու երկրի տեսակը փոխել»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Քաղաքական գործչի կարծիքով այս պահին առաջատար դիրքերում գտնվող քաղաքական բոլոր ուժերն արտաքին կառավարման ներքո են գործում և ինքնուրույն գործող որևէ միավոր չկա: Այս պարագայում ժողովուրդը պետք է հայության շրջանակներից ընտրանի ձևավորի, ով իր ձեռքը կվերցնի քաղաքական գործընթացները, Հայաստանը դուրս կբերի այս ճգնաժամային իրավիճակից:

«Այն քաղաքական ուժերը, որոնք գոյություն ունեն, ի վիճակի չեն թե՛ իրենց կյանքում, թե՛ երկրի կյանքում որևէ բան փոխել: Դա պետք է իրականացնել միայն և միայն քաղաքական բեմահարթակ դուրս եկած հասարակությունից ընտրված մարդկանց շնորհիվ, ովքեր մինչ այս մտավոր գործունեությամբ էին զբաղված և այս ընթացքում ինչ–որ չափով պահպանել են պատասխանատվության զգացումը մեր երկրի և ժողովրդի հանդեպ: Եվ ես կարծում եմ, որ նրանք կկարողանան ոչ միայն հասարակական, այլև քաղաքական գործընթացների վերահսկողությունն իրենց ազդեցության տակ պահել»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Հիմա նոր փիլիսոփայություն է ի հայտ գալիս, և այն մոտեցումը, թե կարելի է ինչ–որ բան պոկել և տուն տանել, չի գործելու: Քաղաքական–հասարակական գործիչը, սակայն, հրաժարվեց ընտրված մարդկանց անուններ հնչեցնել՝ պատճառաբանելով, թե դա առանց այն էլ ներկա ինտրիգային իրավիճակում կարող է ավելորդ ինտրիգների առիթ դառնալ, իսկ մեզ ոչ թե նոր ինտրիգներ ստեղծել է պետք, այլ՝ եղածից դուրս գալ:

«Եթե անուններ հնչեցնենք, այդ ժամանակ մարդիկ այս իրավիճակից դուրս գալու մասին մտածելու փոխարեն կսկսեն խոսել այն մասին, թե ում աչքի վերևն ինչ ունք կա: Այս առումով մենք խայտառակ հիվանդ ենք: Եվ այդ է պատճառը, որ մեկի անունը դաշտ նետելով, նրա շուրջ մի պտույտ ավել անելու «շռայլություն» չենք կարող մեզ թույլ տալ»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ հիմա բոլորը՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ մեռելների նման են, իսկ իրավիճակը՝ մեռելային:
«Հիմա բոլորն այդ մեռելատանն են, ու թեև նրանց թվում է, թե ողջ են, շարժվում են, բայց ավելի մեխանիկական կյանքով են ապրում, քան ռոբոտները: Այն մարդիկ էլ շատ դժբախտ են, ովքեր այսօր նախագահներ են, վարչապետներ կամ նախարարներ են, իսկ ամենադժբախտ մարդիկ օլիգարխներն են, որոնք գուցե չեն հասկանում, բայց իրականում ողբերգական կյանքով են ապրում: Եվ նրանց նույնպես պետք է դուրս բերել այդ իրավիճակից, և այդ վիճակից դուրս բերելու գործը պետք է բոլորովին այլ որակի մարդկանց միջոցով իրականացնել: Նման մարդիկ բոլորովին այլ աշխարհում են ապրում և բոլորովին այլ մոտեցումներ ունեն այս ամենին: Եվ թեև քիչ են, բայց կան ու բավականին ազդեցիկ են»,– անկեղծացավ Ա. Մանուչարյանը:

Նրա կարծիքով փողի, իշխանության մոլուցքներն ավելի վտանգավոր են, քան թմրամոլությունն ու մյուս մոլուցքները, բայց այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր կսթափեցնեն բոլորին: Հարցին, թե այդ փոփոխությունները ժողովրդի համար ե՞րբ տեսանելի կլինեն, Ա. Մանուչարյանն ասաց, որ ինքնամաքրման գործընթացները վաղուց են սկսվել, և շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նախկինում ձևավորված արժեհամակարգի սրընթաց փոփոխություն:

«Հիմա եթե անուններ հնչեցնենք, միանգամից նրանց էլ «մեռելներ» կդարձնեն: Ինչ վերաբերում է ապրիլ ամիսը բեկումնային անվանողներին, ապա դա այն արհեստական կյանք ստեղծողներն են, ովքեր արհեստականորեն մեր այդ փառապանծ իրադարձություններով լի ապրիլ ամիսը «դարձրել են» բեկումնային՝ քաղաքական առումով: Ապրիլին եղել են շատ վերելքներ, բայց ապրիլին է եղել նաև 24–ը: Այսինքն, կարող ես և՛ վերև բարձրանալ, բայց կարող ես և՛ ապրիլ ունենալ՝ ինչպես 1915 թվականին էր»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Այս ամենով հանդերձ, սակայն, նա համոզված է, որ հայությունը Հայաստանը դուրս կբերի ստեղծված իրավիճակից: Թվում է, թե Եվրամիությունում կաշառակերներն ավելի քիչ են, բայց նրանց տարածած ողբերգությունը հազար անգամ գերազանցում է բոլոր այն ողբերգությունները, որոնք իրականացրել են Սերժ Սարգսյանը և մնացած բոլոր մարդիկ:
«Ի դեպ, ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ հենց նրանց զոհերից է»,– զրույցը եզրափակեց Ա. Մանուչարյանը:



Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan