Yerevan, 24.January.2018,
--
:
--
,

ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանության ծառայողի կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով քրգործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

Ինչպես հայտնեցին ՀՔԾ-ից, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. նոյեմբերի 28-ին Փ. Մարտիրոսյանը` ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված վարկային կազմակերպության մասնաճյուղ, հարձակում գործել աշխատակցուհու վրա և զենքի գործադրմամբ, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել և հափշտակել է դրամարկղում առկա զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետև դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը` Փ. Մարտիրոսյանը աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիր քաղաքի պարեկապահակետային ծառայությունում, իսկ ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan