Երևան, 21.Մայիս.2018,
--
:
--
,
Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

Ռուստամ Բաքոյան. «Հայերը պետք է ընդունեն եզդիների ցեղասպանությունը». ի՞նչ կտա նոր օրինագիծը


2014 թվականի օգոստոս ամսին Իսլամական պետության կողմից սկսվեց եզդի ժողովրդի զանգվածային կոտորածը: Եզդիաբնակ Շանգալ մարզն ամբողջովին եզդիաթափվեց, ավելի քան 300 հազար ավելի եզդիներ դարձան փախստական, 5000–ից ավելի կանայք գերի ընկան: Նրանցից շատերը դեռ գերության մեջ են:

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը վերջերս հայտարարեց, որ կազմվել է եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ։

«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից կազմված փաստաթուղթը հիմնավորված է համարում:

«Սա մի գործընթաց է, որին մենք սպասում էինք: Դեռ ԱԺ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ մեզ համար արդեն հստակ էր, որ մեր համայնքի թեկնածուն Ռուստամ Մախմուդյանն է լինելու, հենց այդ փուլում մի քանի քննարկումներ եղան: Այդ ընթացքում մեզ համար մի քանի հարցեր հստակեցվեցին, որոնցից մեկն էլ 2014 թվականին եզդիների ցեղասպանության վերաբերյալ օրինագիծն Ազգային ժողով տանելն էր: Առհասարակ, 2014 թվականին եզդիների ցեղասպանության հարցն այս պահին էլ է արդի: Ի վերջո, մենք եկանք համաձայնության, որ մինչև 2017 թ. աշուն պատգամավորը կզբաղվի այդ հարցով և օրինագիծը կմտնի Ազգային ժողով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռուստամ Բաքոյանը:

ՀԿ նախագահը շեշտեց, որ եթե մինչև դեկտեմբերի 20–ը օրինագիծը չընդունվի, ապա 2018 թ. փետրվարին ՀՀ Աժ–ն անպայման կընդունի եզդիների ցեղասպանությունը:
Իսկ թե ի՞նչ կտա առհասարակ Հայաստանի կողմից եզդիների ցեղասպանության դատապարտումը, մեր զրուցակիցը նշեց. «Եզդիների ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է: Գոնե հայերը պետք է գիտակցեն, թե ինչ է նշանակում սա, որովհետև ավելի քան 100 տարի առաջ հայերն ապրեցին այդ ցեղասպանությունը: Միջազգային հանրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց նոր՝ 2014 թ. եզդիների ցեղասպանությունը: Կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը, այդ թվում նաև հայերը պետք է ընդունեն եզդիների ցեղասպանությունը, դատապարտեն, որպեսզի նման ցեղասպանություններ չկրկնվեն»:
Ռուստամ Բաքոյանը շեշտեց, որ իրենց նպատակն է հասնել նրան, որ ամբողջ աշխարհն ընդունի 2014 թվականի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

«Միջազգային նորմերով այն ցեղասպանություն է, ցեղասպանական գործողություն: Մինչ այսօր մի քանի կառույցներ և երկրներ ընդունել են եզդիների ցեղասպանությունը: Ֆրանսիայի սենատն է ընդունել, Մեծ Բրիտանիայի ստորին պալատը, Կանադան ևս ընդունել է: ՄԱԿ–ը դատապարտել է: Եվ այս շարքը պետք է շարունակվի: Իհարկե, այս երկրներում եզդիների ցեղասպանությունն ընդունվել է մեծ մասամբ Եզդիական միացյալ կազմակերպության գործունեության արդյունքում: Իհարկե, խոսում ենք ցավալի փաստի մասին, բայց երբ այն ընդունելու հարցում հասնում ենք հաջողության, ողջունելի փաստ է: Վերոնշյալ հարցում Եզդիական միացյալ կազմակերպության մասնակցությունը Հայաստանում չկա: Բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ կազմակերպության հետ Հայաստանի եզդիների համագործակցությունն էլ ավելի կուժեղացնի, որ եզդիական լոբբինգը միջազգային ասպարեզում կարողանա հասնել եզդիների ցեղասպանության ընդունմանը տարբեր երկրների կողմից»,–եզրափակեց «Շամս» մարդասիրական ՀԿ–ի նախագահը:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan