Ереван, 22.Февраль.2019,
--
:
--
,

Հանրապետական կուսակցությունը չի կարող ինքնասպան լինել


Մեր հյուրն է Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, օրերս ՀՀ նախագահը ելույթ ունեցավ մեր համայնքապետերի առաջ ու հայտարարեց, որ այլևս չպետք է նրանք գողանան, պետք է լինեն ազնիվ, աշխատեն ազնիվ, մի խոսքով… Ի՞նչ էր դա. հավատա՞նք այդ ամենին:

– Քարոզչություն է: Պրոպագանդա և ագիտացիա:

– Դա նրա ինչի՞ն էր պետք:

– Բայց դա իր գործն է: Այսպես է՝ պետք է գործ արվի և այն քարոզվի հասարակությանը: Պետք է ծրագիր առաջարկվի, և այն կա՛մ կիրականացվի, կա՛մ չի իրականացվի: Եվ ես կարծում եմ, որ սա վերջին տարբերակն է: Քանի որ հնարավոր չէ Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ: Քանզի Հայաստանում առկա է քաղաքական կոռուպցիա:
Եվ երբ կա քաղաքական կոռուպցիա, և դրա շահառուն Հանրապետական կուսակցությունն է, ապա մի բան պետք է ընդունենք, որ Հանրապետական կուսակցությունը չի կարող ինքնասպան լինել: Նա չի կարող հրաժարվել կոռուպցիայից: Որովհետև եթե հրաժարվում է կոռուպցիայից, ապա հրաժարվում է իշխանությունից: Իսկ իշխանությունից հրաժարվելով՝ ենթարկվելու է պատասխանատվության:

– Իսկ հնարավոր չէ՞ փոփոխությունները սկսել վերևից: Եվ այս դեպքում մտածենք, որ, իրոք, նախագահն անկեղծ էր:

– Նախագահ լինի, վարչապետ, թե Սահմանադրական դատարանի նախագահ, էական չէ: Անձը և նրա պաշտոնը կարևոր չէ այս դեպքում, քանի որ մենք խոսում ենք համակարգի մասին:
Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը ձևավորել է հատուկ իշխանական համակարգ, որի գլխավոր շարժիչ ուժը կոռուպցիան է՝ քաղաքական կոռուպցիան, տնտեսական կոռուպցիան, ֆինանսական կոռուպցիան, նույնիսկ մշակութային կոռուպցիան:
Հենց մշակութային, այո՛: Օրինակ, վերջերս «Խավարում» ցուցահանդեսը փակվեց մշակույթի նախարարի հրահանգով: Այն դեպքում, երբ նման ցուցահանդեսի նախաձեռնողը հենց այդ նախարարությունը պետք է լիներ:
Այսօր Ռուսաստանի նախագահը բարձր պարգևի արժանացրեց իրավապաշտպաններին, ովքեր սրությամբ քննադատում են հենց Պուտինին:
Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանին նախագահն ինքն ասաց՝ ե՛ս եմ քո գործընկերը և ես եմ մարդու իրավունքների իսկական պաշտպանը և ես քեզ պաշտպանում եմ տեղական իշխանիկների, բռնակալների, ոստիկանների, դատախազների հարձակումներից:
Իսկ մեզ մոտ՝ մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանության օր գոյություն չունի, չկա տոնացույցում: Եվ այս փաստը հենց խոսում է մշակութային կոռուպցիայի մասին: Այսինքն՝ չկա այն կուլտուրան, երբ հարգում ես հակառակորդիդ, ընդդիմախոսիդ: Եվ սրանով ուզում եմ ասել, որ այս ամեն կոռուպցիաների մեջ գլխավոր կոռուպցիան քաղաքականն է: Եվ անհնար է գյուղում պայքարել կոռուպցիայի դեմ՝ չպայքարելով քաղաքական, մշակութային և մյուս կոռուպցիաների դեմ:

– Բայց չմոռանանք, որ մենք Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ենք կնքել: Պատրաստակամություն ենք հայտնել պայքարել բացասական երևույթների դեմ, մի խոսքով՝ փոխվել: Գուցե սա հենց այս թեմաների մե՞ջ է:

– Ոչ: Ոչ թե փոխվել է նշանակում, այլ ընթանում է այդ խոստումներին համապատասխան քարոզչություն:
Գործ լինել չի կարող: Քանզի գործ անել, կնշանակի հրաժարվել իշխանությունից և ենթարկվել պատասխանատվության: Իսկ նման բանը կամավոր չի լինում:

– Ճանապարհը ո՞րն է լինելու. ինչպե՞ս կարող ենք դուրս գալ կոռուպցիոն այս վիճակներից:

– Մեզ կոռուպցիա է պարտադրում նաև Եվրասիական միությունը, որի մանրակերտն ենք ըստ էության: Ինչ կատարվում է այնտեղ, նույնը կատարվում է նաև այստեղ՝ մեզ մոտ:
Եթե մնալու ենք այդ միության մեջ և կախվածության մեջ ենք գտնվելու նրանից, ապա եթե այնտեղ մի բան փոխվի, այստեղ էլ կփոխվի:
Իսկ եթե մենք չմնանք այդ միությունից կախվածության մեջ և ստանանք իրական անկախություն, ապա մեր գործն առավել հեշտ կլինի: Մենք մեր պետությունը կկառուցենք ճիշտ այնպես, ինչպիսին որ ուզում ենք այն լինի: Այն է՝ կունենանք ազատ, արդար, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն:
Իսկ քանի դեռ մենք բռնապետությունների ակումբից քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ռազմական կախվածության մեջ ենք, լրջորեն խոսել Հայաստանի ինքնուրույն վարքագծի մասին, միամտություն կլինի:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan