Երևան, 18.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Անողը վաղուց կաներ


Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, օրերս երկրի նախագահը ՏԻՄ ղեկավարների առաջ ելույթ ունեցավ ու ասաց, որ այլևս չպետք է գողանան և պետք է ապրեն իրենց արդար աշխատանքով: Դա ձեզ հույս ներշնչո՞ւմ է, որ մեր երկրում բացասական երևույթները կվերանան:

– Հույս կներշնչեր, եթե նա այդ ամենն ասեր ուղիղ տասը տարի առաջ: Ասեր, որ պետք է չթալանեն, որ պետք է չգռփեն, որ պետք է այլանդակություններ չանեն:
Բայց գնալուց երեք ամիս առաջ ասում է, որ՝ ի՞նչ: Այսինքն՝ մեզ լսել է տալիս, որ ինքն ուզում է երկիրը կանգնեցնել լրիվ նոր ճանապարհի վրա՞:

– Այսինքն՝ որ չգնա, մնա վարչապետ:

– Իհարկե, որ մնա: Որպեսզի մեզ ասի՝ 2040–ին կլինենք 4 միլիոն: Որ այլևս թալան չի լինելու, որ դատավորներն արդար որոշումներ կկայացնեն, որ հարյուր հազարավոր եվրոներ այս մեր սակավ բյուջեից էլ չի փոխանցվելու սխալ դատավարությունների հետևանքով: Այսպես է՝ սրանք պատվերով որոշումներ են կայացնում, հետո եվրադատարանը մեծ տուգանքներ է նշանակում, և, չգիտես, թե ինչո՞ւ, դրանք վճարվում են ոչ թե դատավորների, այլ՝ ՀՀ քաղաքացիների հաշվին:
Հիմա՝ ի՞նչ. տասը տարի էր անհրաժեշտ հասկանալու համար, թե արդարություն է հարկավոր, որպեսզի երկիրն անապատ չդառնա՞: Որ հայաստանցին չթողնի–չփախչի՞ իր հայրենիքից:

– Դե, ասում են ՏԻՄ–ը կայացման ընթացքի մեջ էր, դրա համար էլ վերապահումներով էինք մոտենում:

– Ի՞նչ վերապահումներ են դրանք: Երբ մարդասպանը երկու ամիս է նստում, իսկ անմեղ մարդը՝ տարիներով:

– Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ եթե մնա վարչապետ, ապա երկրի համար այս–այս դրական բաներն է անելու, բայց մեր երկրում իշխանության ձևավորման հարցում ե՞րբ է ժողովուրդը գործոն դառնում, ո՞վ է նրա կարծիքը հաշվի առնում:

– Այդ ամենով հանդերձ, վերջին հաշվով հաշվի առնվում է: Բայց միաժամանակ ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանն ինչ–որ դրական բան անելու է: Որովհետև անողը վաղուց կաներ: Այս մի բուռ երկիրը կարգի բերելու համար մի առանձնակի ջանասիրություն էլ հարկավոր չէր:
Տոտալ անարդարություն: Բանտերը լցված են անմեղ մարդկանցով: Հենց պաշտոնական վիճակագրությամբ ամեն երրորդ մարդը գտնվում է աղքատության ուղղակի ճիրաններում: Իսկ իրականում ամեն երկրորդ մարդն է աղքատ:
Հիմա խոստացել է 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի: Բայց այդ խոստումն ի՞նչ արժե իրականության դեմ հանդիման:
Գնացեք ու Գյումրիում տեսեք իրական ողբերգություն. մարդիկ ապրում են որդնած տնակներում: Եվ նույնիսկ ձմռանն այդ տնակները տաքացնելու հնարավորություն չունեն: Այն դեպքում, երբ վերջին ընտրությունների ժամանակ խոստացել էր, թե մեկ տարի հետո Գյումրի քաղաքում այլևս տնակների մեջ մարդ չի ապրելու:
Հիմա այսքանից հետո էլի նոր խոստումնե՞ր է տալիս: Եվ ինչո՞ւ հավատանք դրանց:

– Եթե մենք, այնուամենայնիվ, նախաձեռնենք այն բարեփոխումները, որոնք ներառված են Հայաստան–ԵՄ համաձայնագրում նաև, պետք է սկսենք հիմիկվանի՞ց, թե դրանք պետք է ձեռնարկենք 2018 թվականի ապրիլից հետո:

– Այդ բարեփոխումները պետք էր ձեռնարկել երեկ չէ, առաջին օրը: Նրա ղեկավարման տարիներին, ըստ վիճակագրական տվյալների, 350000 մարդ լքել է Հայաստանը: Իսկ իրականում այդ թիվը կարող է հասնել կես միլիոնի:
Ի վերջո, մարդիկ հո լավ կյանքից չէ՞, որ թողնում ու փախչում են երկրից:

– Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի հեռանկարը մոտակա ժամանակահատվածի համար:

– Հեռանկարը տեսնում եմ Աստծո հույսով: Որ մենք կպրծնենք այս դժոխքից: Ես հավատացած եմ, որ Աստված թույլ չի տա, որ Հայաստանը կործանվի:

– Բայց իշխանության փոփոխմամբ մեր երկրում ամեն հարց կլուծվի՞:

– Այն, ինչ հանրապետական կուսակցությունը թողել է իր հետագծում, այնքան ծանր բեռ է, որ միանգամից չեն կարող հարցերը լուծվել: Մեկից, կախարդական փայտիկի շնորհիվ դատավորները արդարացի որոշումներ չեն կայացնելու: Կախարդական փայտիկով մեր քայքայված, ջլատված տնտեսությունը մեկեն ոտքի չի կանգնի:
Մենք պետք է համաժողովրդական, համահայկական կոչ հնչեցնենք: Անենք այն, ինչ արվեց Հնդկաստանում, երբ անկախացան: Պետք է հայտարարվի, որ ոչ մի հայ օտարի ապրանք չգնի, որ մեր սպառողը բավարարվի Հայաստանում արտադրվող ապրանքատեսակներով: Որպեսզի զարգացնենք մեր տնտեսությունը, ոտքի կանգնեցնենք մեր միջին ու մանր բիզնեսը: Որպեսզի արդարությունը թևածի Հայաստանում:
Եվ այդ ժամանակ արդեն մարդիկ հետ կվերադառնան: Եվ այդ խոստման անհրաժեշտությունն էլ չի լինի, թե 2040–ին Հայաստանում կապրի 4 միլիոն մարդ:


Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan