Ереван, 21.Май.2018,
--
:
--
,

Լուսիկ Ագուլեցի. «Տատս քոչվոր ադրբեջանցիներին լավաշ թխել ու տոլմա եփել էր սովորեցնում». ՅՈՒՆԵՍԿՕ–ն ու անջնջելի պատմություն կրողները



ՅՈՒՆԵՍԿՕ–ն հայկական ավանդական տոլման, ի վերջո, որակեց որպես ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվել է, թե տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը:

Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշման վերաբերյալ իր յուրահատուկ հակափաստարկն ունի: Այն անջնջելի պատմություն է, որի կրողը նաև նկարչուհին է: Հայկական ավանդական տոլմայի պատմությունը նկարչուհուն տեղափոխեց ծննդավայր՝ Նախիջևանի Գողթն գավառի Ագուլիս քաղաք:

«Ես Ագուլիսում եմ ապրել, ուր ամբողջ շրջապատն ադրբեջանցիներ էին: Այնտեղ հազարից ավելի հայկական տներ կային, և չկար մի տուն, որտեղ հայկական թոնիր չլիներ: Ամեն մի տուն 12–14 սենյակ ուներ, և այդ սենյակները շատ մեծ էին ու նման էին պալատների: Այնտեղ բոլորը հարուստ էին: Առևտրականներ էին ապրում, ու բոլորի երեխաները սովորում էին Ֆրանսիայում, Եվրոպայում, Լազարյան ճեմարանում: Շատ հաճախ հետ չէին վերադառնում Ագուլիս: Հետզհետե Ագուլիսի երիտասարդությունը պակասեց: Իսկ այդ հարուստ հայ տներում ծառայում էին ադրբեջանցիները: Մենք ունեինք 12 սենյակ, որոնք լցված էին ամենաթանկարժեք գորգերով ու այլ իրերով: Գեղեցիկ այգիներ ունեինք, պահեստներ, որոնք լցնում էինք ամենաթանկարժեք չրերով: Հետո հայրս էլ գնաց օտարություն... Երեք օրում թուրքերը գրավեցին Ագուլիսը, իսկ հայ աղջիկներին տարան Թավրիզ ու մեկ ոսկով վաճառեցին: Ագուլիսում ինչ կար, մնաց ադրբեջանցիներին: Այդ ընթացքում պապս ու տատս վերադարձան Ադրբեջան: Տատս այդ քոչվոր ադրբեջանցիներին լավաշ թխել, տոլմա ու ապուր եփել էր սովորեցնում: Հասարակ ապուր չէին կարողանում եփել: Սովորեցնում էր նաև կար անել, նոտաներ ու երաժշտություն»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեց նկարչուհին՝ հիշելով նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպը:

«Գրքում նա գրում է փոքրիկ աղջիկ Լուսիկի ու իր Հայկանուշ տատի մասին: Հայկանուշն իմ տատիկն է, Լուսիկը՝ ես: Եթե ադրբեջանցին է գրում հայի մասին, ով թուրքի ոջլոտ երեխային է լողացրել, ինչի՞ մասին է խոսքը: Էլ ի՞նչ խոսք կարող է լինել տոլմայի մասին: Մի ազգ, որը քոչվոր է, չի կարող նստակյաց կյանք վարող ժողովուրդներին հատուկ ճաշատեսակը ներկայացնել այնպես, ինչպես մյուս ազգերն են ներկայացնում: Նրանք գաղափար անգամ չունեն՝ տոլման ինչ է: Տատս սովորեցնում էր, քուֆթա եփել, կամ՝ միսը ծեծել, տերևի մեջ դնել ու ճաշ եփել: Բայց տատս իրավունք չուներ լավաշ թխելուց ձեռք տալ խմորին: «Հարամ» էին համարում այն, որ տատս կարող է ձեռք տալ լավաշին: Առավոտյան ժամը 4–ին հինգ թրքուհի գալիս էին ու խմոր անում: Տատս ցույց էր տալիս, թե որքան ալյուր, ջուր, թթխմոր լցնեն: Այսպես հաց թխել, ճաշ եփել ու առհասարակ՝ արհեստ սովորեցին: Նրանք շատ բան սովորեցին հայերից»,–նշեց Լ. Ագուլեցին՝ ընդգծելով, որ սա միայն իր տատի պատմությունն էր, մինչդեռ նման շատ պատմություններ կան:

«Ինչքան ծառայեցին հայերի տներում՝ այդքան էլ սովորեցին: Ասում են չէ՝ թուրքին մի հավատա: Նրանք կխոնարհվեն այնքան, մինչև դու խոնարհվես: Հենց խոնարհվեցիր՝ յաթաղանը վզիդ կգա»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե մենք թերացա՞նք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն նման որոշում ընդունեց, նկարչուհին պատասխանեց. «Մենք ուշ ենք գլխի ընկնում: Մենք մեր հարևաններին չենք ճանաչում: Տատս ու պապս 50 տարի ապրել են, չեն իմացել, որ իրենք էլ պետք է այնտեղից դուրս գան: Նրանք ամեն ինչ անում էին, շատ մտերիմ էին նրանց հետ, ամեն ինչ սովորեցնում էին: Տատս պահեց լամուկին, լողացրեց, կերակրեց, բայց լամուկը մեծացավ ու տնից հանեց իրեն: Շատ ցավալի է, իր տնկած ծառի, իր հողի տերը չդարձավ: Նրանից է, որ մենք հավատում ենք...»:

Լուսիկ Ագուլեցին շեշտեց, որ շատ այլազգիներ առաջին հերթին իրենց ճաշատեսակներն են ներկայացնում. «Մենք ևս պետք է առաջինը ներկայացնեինք: Ինչպես չինացին է իր սուշին ամբողջ աշխարհին ներկայացնում, մենք էլ մեր տոլմայի մասին պետք է հիշեցնենք: Պետք է բոլորն իմանան, որ այն մերն է»:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan