Երևան, 18.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Երուսաղեմը, Արցախը և Հայաստանի դիրքորոշումը. քաղաքագիտական ճշգրտության տեսակետից զուգահեռ չկա

 



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո փորձագիտական շրջանակներում զուգահեռներ եղան նաև Արցախի կամ Ստեփանակերտի ճանաչման միջև: Ճի՞շտ է արդյոք Երուսաղեմի շուրջ ստեղծված իրողության և Արցախի ճանաչման շուրջ զուգահեռներ տանել:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»–ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, քաղաքագիտական ճշգրտության տեսակետից այստեղ ունիկալ իրավիճակ է:

«Եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ապա որևէ զուգահեռ այստեղ չկա և չի էլ կարող լինել: Երուսաղեմի հետ կապված խնդիրը աննախադեպ է: Բացի քաղաքական բաղադրիչից այն ունի նաև կրոնա–դիցաբանական կարևորագույն բաղադրիչ, որը կարող է ազդեցություն ունենալ նույնիսկ Երուսաղեմից հազարավոր կիլոմետրեր ձգվող հեռավորության վրա: Դժվար թե հնարավոր լինի մեկ այլ խնդիր նմանեցնել այդ խնդրին: Այնպես որ՝ ես որևէ զուգահեռ այստեղ չեմ տեսնում: Սակայն պետք է ասել, որ սա ինչ–որ առումով, անուղղակիորեն նաև առնչվում է հայերին, հայկական համայնքին ու Հայ առաքելական եկեղեցուն, որովհետև Երուսաղեմ հին քաղաքի մեկ քառորդը հայկական թաղամաս է, այնտեղ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, և այդ իմաստով մենք անտարբեր չենք կարող լինել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:
Ինչ վերաբերում է նշված հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, քաղաքագետն ընդգծեց, որ այն բավականին խոհեմ ու հավասարակշիռ է: Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով:

«Դիրքորոշումն ուղղված է բալանսի պահպանմանը: Այդ իմաստով ճիշտ ճանապարհի վրա ենք: Վստահ եմ, որ հայկական կողմը մշտական կոնսուլտացիաների մեջ է շահագրգիռ կողմերի հետ, որ ռիսկն ու պուլսը բաց չթողնի: Չեմ կարծում, թե ՀՀ–ն որևէ սխալ բան արեց: ՀՀ–ն ժամանակին և ադեկվատ ձևով անդրադարձավ և ասաց իր դիրքորոշումը, որը, կարծում եմ, բոլորի կողմից ընդունելի է ու հասկանալի: Հայկական կողմը չպետք է փչացնի իր հարաբերություններն արաբական աշխարհի հետ՝ իմանալով նրանց սպեցիֆիկ վերաբերմունքը Երուսաղեմի խնդրին, իմանալով նաև Իրանի և Իսրայելի դիրքորոշումներն այդ հարցում»,–ընդգծեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Դ. Թրամփի որոշումը պատմական է, որը ֆիքսում է վերջին 70 տարիների ընթացքում ձևավորված իրողությունը. «Եվ պարզ է, որ այս որոշումը Մերձավոր Արևելքում իրավիճակի փոփոխություն է բերում, մասնավորապես՝ մերձավորարևելյան հակամարտության: Որոշումը դրդում է, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, ապասառեցվի և նոր փորձ ձեռնարկվի խնդրի վերջնական կարգավորման համար: Այնպես, ինչպես որոշվել էր 40–ականներին, ըստ որի՝ երկու պետություն պետք է լինի՝ հրեական և արաբական: Այդ իմաստով Եվրամիությունը նույնպես իր դիրքորոշումն արտահայտեց, համաձայն որի Երուսաղեմը ոչ միայն Իսրայելի մայրաքաղաքն է, այլև երկու պետությունների: Հետևապես, եթե սա որոշում է՝ հենված իրողությունների ճանաչման փիլիսոփայության վրա, ապա շարունակելով այդ իրողությունների ճանաչումը, պետք է ասել, որ Պաղեստինը նույնպես պետք է ճանաչի այն: Ի վերջո, արաբները պետք է ճանաչեն Իսրայելը, այնինչ՝ մինչև հիմա հրաժարվում են:

Եվ բացի այդ, Իսրայելը պետք է ճանաչի արաբների՝ Պաղեստինում սեփական պետություն ունենալու իրավունքը: Այլ հարց է, որ սահմաններն արդեն բանակցության առարկա կարող են լինել, բայց, այնուամենայնիվ, գոյության իրավունքն այլևս անվիճարկելի է»:



Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan