Yerevan, 22.January.2018,
--
:
--
,

Հայաստանում առկա գնաճային ֆոնը համեստ է. Վարդան Արամյան

 Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համեստ է որակում երկրում առկա գնաճային ֆոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանն ընդգծեց, որ գնաճային ֆոնը 0.8 տոկոս է: «Մարդու սոցիալական վիճակի վրա գնաճի ազդեցության պարագայում մենք ոչ թե պետք է վերցնենք 12-ամսյա գնաճը, այլ միջին գնաճը: Մեզ մոտ հիմա այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 0.8 տոկոս է: Այսինքն՝ գնաճային ֆոնը համեստ է»,-նշեց Արամյանը:

Անդրադառնալով առանձին ապրանքատեսակների թանկացումներին՝ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է տարբերակել առանձին ապրանքների թանկացումը ընդհանուր գնաճային ֆոնից: «Եթե մենք վերցնում ենք մի քանի ապրանքատեսակների թանկացումը և ասում ենք, թե խայտառակ գնաճային ֆոն է, բարդություններ են առաջանում»,- ընդգծեց Արամյանը՝ հավելելով, որ ցանկացած ապրանքատեսակի թանկացման մասով կան տարբեր հիպոթեզներ, որոնք պետք է թեստավորվեն, որովհետև այլ բան է հայտարարություններ անելը, այլ բան է շուկայում վերլուծություն անելը և պարզելը, թե ինչն է թանկացման պատճառը:

Նախարարը, որպես օրինակ, բերեց մսամթերքի թանկացումը: Նա՝ որպես տնտեսագետ, ներկայացրեց մսամթերքի թանկացման վերաբերյալ իր հիպոթեզը, որը դեռևս պետք է ենթարկվի թվային վերլուծության: «Մեզ մոտ տեղական մսամթերքի հիմնական արտադրողները գյուղացիներն են: Վերջին երկու-երեք տարիներին մենք խոսում ենք այն մասին, որ մինչև 33 տոկոս կրճատվել են տրանսֆերտները: Այս տարի առաջին անգամ է, որ մենք տրանսֆերտների վերականգնում ունենք: Քանի որ տրանսֆերտների մի մեծ հատված գնում է գյուղական համայնքներ, նշանակում է, որ մեր գյուղացիների եկամուտները որոշ չափով նվազել են, ակնհայտ է, որ նրանք եկամտի այլ աղբյուր պետք է ունենան: Ակնհայտ է, որ նրանք այս պայմաններում նախորդ տարիների վարքագծի համաձայն իրենց անասունների մորթ կկատարեն: Սա կարող է լինել մեկ փաստարկ, որ առաջարկը հարաբերականորեն կրճատվել է, իսկ եթե առաջարկը կրճատվել է, բնականաբար, գինն էլ պետք է արձագանքի դրան»,- պարզաբանեց նախարարը:

Որպես մսի թանկացման երկրորդ հնարավոր պատճառ նախարարը համարում է անասունների արտահանումը, ինչի հետևանքով էլ ներքին շուկայում առաջարկը նվազում է, իսկ գինը, հետևաբար, համապատասխան արձագանք է ցուցաբերում:

Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անհնար է գտնել մի սպառողի՝ անկախ նրանից, թե ինչ խավի է նա պատկանում, ով դրական արձագանքի որևէ թանկացման:

Հարցին, թե թանկացումներն ինչպես են ազդում սոցիալապես անապահով խավի վրա, նախարարը պատասխանեց. «Իհարկե, բացասական: Ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա»:

Հայաստանում վերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների զգալի թանկացումներ են նկատվում: Մասնավորապես, թանկացումներ են նկատվում մսամթերքի և կարագի շուկաներում:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan