Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Հայաստանում առկա գնաճային ֆոնը համեստ է. Վարդան Արամյան

 Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համեստ է որակում երկրում առկա գնաճային ֆոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանն ընդգծեց, որ գնաճային ֆոնը 0.8 տոկոս է: «Մարդու սոցիալական վիճակի վրա գնաճի ազդեցության պարագայում մենք ոչ թե պետք է վերցնենք 12-ամսյա գնաճը, այլ միջին գնաճը: Մեզ մոտ հիմա այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 0.8 տոկոս է: Այսինքն՝ գնաճային ֆոնը համեստ է»,-նշեց Արամյանը:

Անդրադառնալով առանձին ապրանքատեսակների թանկացումներին՝ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է տարբերակել առանձին ապրանքների թանկացումը ընդհանուր գնաճային ֆոնից: «Եթե մենք վերցնում ենք մի քանի ապրանքատեսակների թանկացումը և ասում ենք, թե խայտառակ գնաճային ֆոն է, բարդություններ են առաջանում»,- ընդգծեց Արամյանը՝ հավելելով, որ ցանկացած ապրանքատեսակի թանկացման մասով կան տարբեր հիպոթեզներ, որոնք պետք է թեստավորվեն, որովհետև այլ բան է հայտարարություններ անելը, այլ բան է շուկայում վերլուծություն անելը և պարզելը, թե ինչն է թանկացման պատճառը:

Նախարարը, որպես օրինակ, բերեց մսամթերքի թանկացումը: Նա՝ որպես տնտեսագետ, ներկայացրեց մսամթերքի թանկացման վերաբերյալ իր հիպոթեզը, որը դեռևս պետք է ենթարկվի թվային վերլուծության: «Մեզ մոտ տեղական մսամթերքի հիմնական արտադրողները գյուղացիներն են: Վերջին երկու-երեք տարիներին մենք խոսում ենք այն մասին, որ մինչև 33 տոկոս կրճատվել են տրանսֆերտները: Այս տարի առաջին անգամ է, որ մենք տրանսֆերտների վերականգնում ունենք: Քանի որ տրանսֆերտների մի մեծ հատված գնում է գյուղական համայնքներ, նշանակում է, որ մեր գյուղացիների եկամուտները որոշ չափով նվազել են, ակնհայտ է, որ նրանք եկամտի այլ աղբյուր պետք է ունենան: Ակնհայտ է, որ նրանք այս պայմաններում նախորդ տարիների վարքագծի համաձայն իրենց անասունների մորթ կկատարեն: Սա կարող է լինել մեկ փաստարկ, որ առաջարկը հարաբերականորեն կրճատվել է, իսկ եթե առաջարկը կրճատվել է, բնականաբար, գինն էլ պետք է արձագանքի դրան»,- պարզաբանեց նախարարը:

Որպես մսի թանկացման երկրորդ հնարավոր պատճառ նախարարը համարում է անասունների արտահանումը, ինչի հետևանքով էլ ներքին շուկայում առաջարկը նվազում է, իսկ գինը, հետևաբար, համապատասխան արձագանք է ցուցաբերում:

Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անհնար է գտնել մի սպառողի՝ անկախ նրանից, թե ինչ խավի է նա պատկանում, ով դրական արձագանքի որևէ թանկացման:

Հարցին, թե թանկացումներն ինչպես են ազդում սոցիալապես անապահով խավի վրա, նախարարը պատասխանեց. «Իհարկե, բացասական: Ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա»:

Հայաստանում վերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների զգալի թանկացումներ են նկատվում: Մասնավորապես, թանկացումներ են նկատվում մսամթերքի և կարագի շուկաներում:

 

loading...
Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը օտարելուն. ծառայությունների փոփոխություն չի լինի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ ԱՄՆ-ում կհայտնվի սենատորի պաշտոնում ծննդաբերած առաջին կինը Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին Փաստաբաններին ահաբեկում և սպառնում են. ահազանգ Արտակ Մարտիրոսյան. «Ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն գյուղապահովագրության հարցում ռիսկի դիմել» Թռչնաբույծների միության նախագահ. «Տեղական արտադրության 7% աճ ենք նախատեսել» Գյուղացու վրա «հալ» չկա Զննումներ՝ «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում. արտահոսք չկա Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում». սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan