Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Դիզվառելիքի գները բարձրացնելու են. ի՞նչ հետևանքներ կլինեն սուբսիդավորման փոփոխություններից



Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագիրը կշարունակվի, բայց մի փոքր փոփոխված: Պարարտանյութ կարող են ձեռք բերել միայն նախապես վճարելու դեպքում:

Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչները վերջին տարիներին դիզվառելիք գնելու դիմում չեն ներկայացնում: Օգտվում են տեխնիկայի ծառայությունից, որի մեջ նաև վառելիքի գումարն է մտնում:

«Անցյալ տարի 5800 դրամ էր դիզվառելիքը, նույն գնով նաև մեր գյուղում էին վաճառում, մարդիկ գյուղից են գնում: Տարբերությունը չնչին է լինում` 200–300 դրամի, դրա համար գյուղացիները դիզվառելիքի հայտ չեն ներկայացնում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Աշոտ Բարեղամյանը:

Իսկ Ջրաշեն համայնքի բնակիչ Հակոբ Գինոսյանը դեռ պարտք է տրակտորիստին: Աշնանացանն ավարտելու համար տեխնիկա է վարձակալել, բայց գումարը չի վճարել: Հողագործի խոսքով՝ դիզվառելիքի սուբսիդավորումը հարվածելու է գյուղացիների գրպանին:

«Հեկտարը 40000 դրամով են վարում, իսկ եթե սոլյարկան դու ես տալիս՝ 20000–ով: Գինը տեղական շուկայում բարձր է»,– նշեց հողի մշակը:

Սուբսիդավորման խնայողություններն, ըստ նրա, իրենց հետևանքները կունենան: Գյուղացու կարծիքով՝ այս ծրագրի հետևանքով դիզվառելիքը կթանկանա:
«Փող ունեցողի աչքը լույս: Էթում են, ֆուռերով բերում են, թափում են մի փակ տեղ, հետո սկսում են 1000–ի վրա 1000 էլ ավելացնել ու ծախել գյուղացիների վրա: Ո՞վ է կարում առնի՝ ում տանը մի թոշակառու կա, թոշակ է ստանում, մի քանի կոպեկ կարող է վճարել պարարտանյութի ու դիզվառելիքի համար»,– ասաց Հակոբ Գինոսյանը:

Ջրաշեն համայնքի ղեկավար Խաչատուր Դավթյանի փոխանցմամբ՝ դիզվառելիք գնելու հայտ ամեն տարի շատ քիչ է լինում՝ 1– 2 տոննա: Վերջինիս կարծիքով՝ սուբսիդավորման ծրագրի դադարեցումն էական վնաս չի հասցնի գյուղատնտեսությանը:
Եկող տարվանից դիզվառելիքի կողքին նաև ազոտական պարարտանյութը կհայտնվի: Այն ևս գյուղացին շուկայականից ավելի մատչելի գնով չի կարող ձեռք բերել:

Գյուղացիների խոսքով՝ պետության կողմից սուբսիդավորվող պարարտանյութն իրենք կարող են գնել պարկը 6000 դրամով միայն գարնանը, այն ժամանակ, երբ իրենց գրպանում գումար չի լինում:

«Գարունը գյուղացու ձեռքը փող չի լինում կամ պետք է գնա բանկերից վարկեր վերցնի, կամ էլ պետք է «նիսյա» վերցնի, աշունը բերք ստանա, վաճառի ու վճարի: Այդ դեպքում 60000–ի փոխարեն 10000 է վրան նստում»,– ասաց Աշոտ Բարեղամյանը:
Շատերը, գումար չունենալով, պարարտանյութ գնելու հայտ չեն ներկայացնում:
Կառավարության նիստում որոշում է ընդունվել գյուղացիներին ներել այն պարտքերը, որոնք կուտակվել են պետական ծրագրով սերմացուների և պարարտանյութի ձեռք բերման արդյունքում:

Ներված պարտքը կազմել է 642 միլիոն դրամ՝ որպես սերմացուների գումար, 148 միլիոն դրամ էլ՝ պարարտանյութի պարտք:

Նորապատցի Աշոտ Բարեղամյանը զայրանում է՝ ո՞ւմ պարտքերն են ներել: Ինքը նախորդ տարվա հողի հարկն ուշացումով է վճարել: Այս տարի ստիպված է եղել տույժի ենթարկվել՝ ավել տոկոսներ է մուծել: Նա միակը չէ Նորապատում, հարկային պարտավորությունները ժամանակին չկատարողները դատարանում են հայտնվել:

«Ախր ժողովուրդն ինչ պարտք ու պահանջ ունի, ես զարմանում եմ: Կարկուտ եղավ, ցրտահարություն եղավ, բայց գյուղացին հողի ու ջրի հարկը մուծեց: Հենա՝ մարդ կա հողի հարկը չի վճարել, գործերը դատարանում է: Եթե այդքան բան կա, ի՞նչ պարտքի մասին է խոսքը»,– հարցրեց մեր զրուցակիցը:

Այս տարվա աշնանացանի սերմացուների տրամադրման դեպքում գյուղացիները չեն սուբսիդավորվել, քանի որ տեղական սերմեր են ձեռք բերել, որոնց գինն ու որակը մրցունակ են և սուբսիդավորման կարիք չի եղել:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Արթուր Ջավադյանն արժանահավատ է համարում գնաճի վերաբերյալ վիճակագրական ծառայության հաշվարկները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan