Երևան, 19.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Արամ Հարությունյան. «Եթե ժողովրդի ուզածը սա է, ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես». «Ելք»–ի դիրքորոշումն ու իրական մեղավորները


Թանկացումների և աղքատների միջև առկա կապի առաջին եզրահանգումը ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանինն էր, որին հաջորդեցին մյուս ՀՀԿ–ականների մտքի թռիչքները: Հիշեցնենք, որ Հ. Հակոբյանը նշել էր, թե թանկացումները աղքատների վրա չեն տարածվում, քանի որ գումար չունեն, որ թանկացած միս ու կարագ գնեն:

Հայտարարությունից հետո հասարակությունը քննադատեց ՀՀԿ–ականին: «Ելք» խմբակցությունն էլ, ի դեմս պատգամավոր Էդմոն Մարուքյանի, անթույլատրելի համարեց ՀՀԿ–ականների նման հայտարարությունները: Միևնույն ժամանակ, նա մեղադրեց քաղաքացիներին՝ նշելով, որ իրենք են այսպիսի պատգամավորներ ընտրել: Խորհրդարանական ստեղծված խճանկարի վերաբերյալ զրուցեցինք «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով, նախ անդրադառնալով Հ. Հակոբյանի հայտարարությանը, նշեց, որ իշխանության ներկայացուցչի պարագայում նման հայտարարությունը բնական է:

«Իշխանությանը հաճոյանալու ցանկությունն այնքան մեծ է, որ նույնիսկ հիմարություններ են ասում: Իշխանության որոշ ներկայացուցիչներ այնքան խելք չունեն, որ ծառայություն մատուցելու միայն այդ միջոցն են գտնում: Չեմ կարծում, թե այդքան կարևոր է՝ ինչ են ասում: Առավել ևս՝ Հ. Հակոբյանը, ով առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում աբսուրդ հայտարարություններով»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահը:
Արամ Հարությունյանը, սակայն, համաձայն չէ «Ելք»–ի դիրքորոշման հետ:

«ժողովուրդը չի ընտրել այդ պատգամավորներին: Սերժ Սարգսյանն է ընտրել ու ընդգրկել ռեյտինգային թեկնածուների ցուցակի մեջ: Ճնշելով, ընտրակաշառքով ու տարբեր միջոցներով ի օգուտ Ս. Սարգսյանի ժողովրդից ցուցմունք են վերցրել: Չեմ կարծում, որ պետք է մեղադրենք ժողովրդին: Այդ թեման փակ է, որովհետև դա ընտրություն չի եղել: Լավ կլինի, որ է. Մարուքյանն ասի, թե ինչպե՞ս է Ս. Սարգսյանը համաձայնվել, որ Հ. Հակոբյանը ոչ միայն պատգամավոր, այլև ՀՀ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ դառնա: Ինձ համար առհասարակ անընդունելի է, որ իրենք ընդունել են ընտրությունների արդյունքները: Ենթադրենք՝ «Ելք»–ը հավաքում էր ոչ թե 7,77%, այլ 6,9% ձայն: Ի՞նչ էին ասելու, ընդունելո՞ւ էին արդյունքները: Դեռ սկզբից պետք է չընդունեին: Իսկ եթե ընդունում եք, որ ժողովուրդը շատ ձայն է տվել իշխանությանը, իսկ ընդդիմությանը՝ քիչ, այդ դեպքում ընդհանրապես պետք չէ խառնվել ինչ–որ բանի: Օրինակ, թե ով կլինի վարչապետը, որովհետև դա արդեն ՀՀԿ–ի ներքին գործն է: Իրենց համար բավականին խոցելի է տրամաբանության շրջանակներում մնալը: Իրենք ընդհանրապես չպետք է խոսեն վարչապետի փոփոխության մասին, որովհետև ասում են՝ ժողովրդի ուզածը սա է: Դե, եթե ժողովրդի ուզածը սա է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես»,–ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր ընդդիմության ծանրության կենտրոնը խորհրդարանից դուրս է:

«Դուրս է գալիս, որ ընդդիմադի՞ր է տրամադրված 7,77%–ը: Իսկ ո՞վ ասաց, որ այդպես է: Դա գնահատական չէ: Ժողովուրդն է ընդդիմադիր: Եթե գնացել են պառլամենտ ասելու, թե ժողովուրդը այսքան ձայն է տվել, թող լավը լիներ՝ մեզ շատ տար, ապա չեմ կարծում, թե այդ տարբերակով հնարավոր է հաջողության հասնել: Իրենք խորհրդարանում թվաբանությամբ պարտված են: Իսկ հարցեր բարձրացնելու համար պարտադիր չէ անպայման պառլամենտում լինել: Այնուամենայնիվ, սկզբունքայինն ընտրությունների արդյունքները չընդունելն էր»,–եզրափակեց Ա. Հարությունյանը:



Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan